▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կամո Հովհաննիսյանը` «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Կամո Հովհաննիսյանը միացավ «Արարատ-Արմենիա»-ին: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կամո Հովհաննիսյանն իր ֆուտբոլային կարիերան սկսել է Երևանի «Փյունիկում», հանդես էր եկել Երևանի «Ալաշկերտում», բելառուսական «Տորպեդո Ժոդինոյում», ինչպես նաև ղազախական «Ժետիսու», «Կայրաթ» և «Աստանա» ակումբներում։

Հովհաննիսյանը Հայաստանի հավաքականի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստներից է. Հայաստանի կրկնակի չեմպիոն և քառակի գավաթակիր «Փյունիկի» կազմում ու Ղազախստանիկրկնակի չեմպիոն «Աստանայի» և «Կայրաթի» և գավաթակիր` «Կայրաթի» կազմում։

Կամո Հովհաննիսյանը Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 78 խաղ և հեղինակել 3 գոլ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more