▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանանց գեղասահքում առաջին անգամ քառակի ռիտբերգեր կատարած Ադելյա Պետրոսյանը՝ իր արմատների ու Արցախի մասին

Գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանն, ով հադես է գալիս Ռուսաստանում, կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ 2 քառակի ռիտբերգեր է կատարել մրցումներում: Դա տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի առաջնության ազատ ծրագրում։

Ավելի վաղ 14-ամյա գեղասահորդուհին քառակի ռիտբերգերը կատարել էր մրցումներում, դա տեղի է ունեցել Պերմի Ռուսաստանի գավաթի փուլում:

Ազատ ծրագրի համար մարզուհին ստացել է 160,68 միավոր։

Տարեսկզբին մարզուհին հարցազրույց էր տվել, որտեղ խոսել էր իր հայկական արմատների ու հայ ժողովրդին ոգեշնչելու ցանկության մասին. «Ես հայրական կողմով հայ եմ: Վերջերս Հայաստանը պատերազմում պարտվեց Ադրբեջանին և հանձնեց Արցախը: Այն անցավ Ադրբեջանին: Ինձ համար շատ կարևոր է, որ երբ ես սահում եմ, դրանով ոգեշնչեմ իմ ժողովրդին, ում արյունն է հոսում իմ երակներում: Եվ կարևոր է, որ Արցախը վերադարձնեն Հայաստանին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more