▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանայք հղիանում են, տղամարդիկ` կիսահղիանում

Կնոջ հղիություն… Գրեթե ամենագեղեցիկ երևույթն է, որ կյանքում կարելի է հանդիպել, և հղիանալ ունակ են միայն կանայք: Տղամարդկանց նման պատվաբեր առաքելություն բաժին չհասավ: Սակայն մեր օրերում հնարավոր է գրեթե ամեն բան: Օգտագործեցի «գրեթե» բառը, քանի որ տղամարդկանց մոտ դեռ լիարժեք չի ստացվում այդ առաքելությունը, մենք կես ճանապարհին ենք դեռ… Այսպիսով, մենք շատ արագ և շատ բացահայտ կիսահղիանում ենք: Կիսահղիություն, կիսահղի տղամարդ, կիսահղի կեցվածք: Ինձ համար մի զզվելի հանգրվան:Այսօր շատ տարածված է մի ուղղություն, որը կոչվում է  тренд, երբ վերջնական նպատակը երկրորդ պլան է նետված, և կարևոր է ընթացքի ձևը, ոճը, մոդայիկ լինելը:

Այսօր շատ մոդայիկ է տղամարդկանց համար կիսահղի тренд-ում գտնվելը,կարևոր չէ,թե նպատակին կհասնես նման կերպ, թե ոչ: Մենք դարձել ենք ՇԱՏ համարձակ, ընդվզող, արտահայտվող: Ավելի ճիշտ տերերը թույլ են տվել այդպիսին մեզ զգալ: Ցանկացած անարդարություն մենք բոյկոտում ենք, մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում, պիտակավորում և նույնիսկ ծաղրում: Հիշում եմ նախկինում այդքան էլ ընդունված երևույթ չէր, ուրիշ բան է հիմա, «սաղ ըլնի ֆեյսբուքը»: Տաքուկ և ապահով նստած ամպագոռգոռ մտքեր ենք հայտնում, վիրավորում, անպատվում և նույնիսկ սպառնում տարբեր օլիգարխներին՝ մոռանալով, որ իրենք մեր ազգի ընտրյալներն են, պատգամավորները, իրենց ենք մենք վստահել մեր երկրի ապագան ու ներկան:

Այո հենց մենք, քանի որ,պարոնայք տղամարդիկ, արդարացումներ, որ դա մեր ընտրությունը չէ, մեզ խաբելեն և այլն, դա սազական չէ տղամարդ կոչվելու հավակնություն ունեցող որձերին, էնքան տղա լինեինք, որ մեր տանը մեզ չխաբեին… Ու այդքանից հետո ինչ, մենք չենք լռում, մենք բոյկոտում ենք, պատգամավորներին ծաղրում, մականուններ կպցնում, Երևան Սիթիից Բջնի չենք գնում… Իսկապես տղամարդավայել ու արժանի պատասխան, դրանց կողմից գործած հանցանքներին ի պատասխան:

Ինքս`ցուցադրաբար, ու առաջին հերթին ինքս ինձ ցույց տալու համար,առևտուր եմ անում Երևան Սիթիներից, ընկերական շրջապատում, երբ զրուցում ենք Ալեքսանյան Սամվելներին Լիֆչիկ-տռուսիկ մականնուներ չեմ կպցնում, ոչ թե նրա համար, որ նրանք արժանի չեն նման մականունների, ոչ նրանք ունեն այլ, շատ ավելի բնորոշ անուններ, պարզապես հայրս ու մեր թաղի մեծերը սովորեցրել են, որ եթե տղամարդը «կիսահղի» չէ և մի այլ տղամարդու հասցեին արտահայտություն է անում, պարտավոր է ցանկացած միջավայրում իր ասածը կրկնել և տեր կանգնել:

Ցավոք,այսօր ես դեռ չունեմ էդ հնարավորությունը ու դուխը դրանց դեմ կանգնելու ու իրենց, «իրենց» անուններով կոչելու… Կգերադասեմ առայժմ լռել, բայց կիսահղի տղամարդ չդառնալ: Դրանք էլ իրենց հերթին, Ձեր հայհոյանքներից ու հաշմանդամ սպառնալիքներից միայն ուրախանում են, քանի որ լավ են հասկանում, որ հաչացող շունը չի կծում:Կիսահղի բոյկոտը տղամարդավայել պայքարի ձև չէ:

Համբերություն տղերքին, բայց ոչ հանգստություն:

 

Աղբյուրը` radiovan.fm

«Ստատուս Հոլդինգ» ընկերության տնօրեն Տիգրան Բալոյանի գրառումը

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more