Կանգնած ենք պատերազմի առաջ, իսկ Նիկոլը տոնածառ է զարդարում ․ Հատված Էդգար Ղազարյանի՝ Հայելի ակումբում կայացած ասուլիսից։
Ներկայացնում ենք նաև թուրքագետ Վարուժան Գեղամյանի գրառումը․ «Այսօր Բաքու է ժամանելու Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Այսօր նաև մեկնարկում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որոնք ուղղված են Հայաստանի և Իրանի դեմ: Դա կարելի է հեշտությամբ հասկանալ` նայելով զորավարժությունների աշխարհագրությանը` Իրանի հետ սահմանակից Աստարա, Իմիշլի և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններ: Ըստ զորավարժությունների սցենարի` նախատեսվում են վարժանքները գետն անցնելու (այսինքն` Արաքսը) և հակառակորդի թիկունքում ճեղք բացելու նպատակով: Այսինքն՝ հստակ ուղղված է Իրանի դեմ: Մի խոսքով` մեծ կռիվ է հասունանում, ու մենք ունենք դե ֆակտո թուրքամետ իշխանություն, որն աջակցել է ոչ թե մեր բնական շահակիցներին, այլև մեր թշնամիներին՝ Ադրբեջանին ու Թուրքիային, որոն նպատակը մեկն է՝ տարածաշրջանից վերացնել հայկական քաղաքական գործոնը»։ |