Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այսօր Կենդանաբանական այգուց 4 կարապ է տեղափոխվել Կարապի լիճ` 2 սև և 2 սպիտակ: Հունիսի 1-ի` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ սա ինքնատիպ ու հաճելի անակընկալ էր ոչ միայն փոքրերի, այլև մեծերի ու մայրաքաղաքի հյուրերի համար:
Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, կարապները լճում կապրեն մինչև տարեվերջ: Նրանց խնամքով զբաղվելու են Երևանի կենդանաբանական այգու մասնագետները, ովքեր հորդորում են չկերակրել կարապներին: Այդ մասին նաև հուշում են լճին հարակից տեղադրված ցուցանակները: