▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը հաստատել է «Որոտանի կասկադի» առքուվաճառքի լրացված պայմանագիրը.«Ժողովուրդ»

ՀՀ Կառավարությունը երեկ հաստատել է «Որոտանի կասկադի» առքուվաճառքի լրացված  պայմանագիրը: Հիշեցնենք, որ դեռեւս անցած տարի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ ՀՀ Կառավարությունը որոշեց «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ն 180 միլիոն դոլարով վաճառել ամերիկյան «Սի-Ջի Սոելյուշնզ Գլոբալ Հոլդինգ Քամփնի», «Քոնթուր Գլոբալ Տերրա Հոլդինգս Էս-Ա-Էր-Էլե», «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ընկերությունների խմբին: Սակայն հետագայում պայմանագրի իրագործման հետ կապված ինչ-ինչ խնդիրներ առաջացան, եւ այն գործնականում սառեցվեց: Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալուց հետո՝ մինչեւ երեկ, այս գործարքը տեղից չէր շարժվում. նա համառորեն հրաժարվում էր հաստատել: Նշենք նաեւ, որ ըստ լրամշակված պայմանագրի՝ «Որոտանի կասկադի» վաճառքի գինը 85 միլիարդ 813 միլիոն դրամ է, որի առաջին կեսը գնորդը պետք է վճարի պայմանագրի ստորագրվելու եւ ուժի մեջ մտնելու օրը, իսկ մյուս կեսը՝ ուղիղ մեկ տարի անց:

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more