▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը հավանություն տվեց. ՆԳՆ-ն կստեղծվի

Ներքին գործերի նախարարությունը ներառելու է 3 խոշոր ծառայություն՝ ոստիկանությունը, փրկարար ծառայությունը և միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:

Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասել է ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը։ 

«Նախարարությունում կկենտրոնացվի ֆունկցիոնալ 5 հիմնական ոլորտ՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում և բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, միգրացիա և քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում և հումանիտար հարցեր»,- նշել է Մինասյանը:

Նոր նախարարության ստեղծումը, ըստ նախագծի, թույլ կտա նաև ապահովել ոստիկանության ոլորտի թե՛ խորհրդարանական, թե՛ քաղաքացիական վերահսկողություն, ինչպես նաև այն կդառնա ոլորտի բարեփոխումների իրագործողն ու պատասխանատուն:

 Նիկոլ Փաշինյանն էլ հավելել է. «ՆԳՆ-ի ձևավորման մեկնարկից կսկսենք նաև կամավոր ատեստավորման գործընթացը, որի հիմնական նպատակը կլինի ոստիկանության և փրկարար ծառայության ծառայողների աշխատավարձերի առնվազն կրկնապատկումը»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more