▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը որդեգրել է Գորբաչովի մոտեցումը

 

Կառավարությունը կանգնել է հիմար պարադոքսի առաջ` նմանվելով Հայաստանի ճանապարհային ոստիկանությանը: Բոլորիս էլ հայտնի է, որ եթե ամառվա տապին անգամ երկարատև խցանման մեջ հայտնված վարորդը ամրագոտված չլինի` մեր հոգատար ՃՈ տեսուչները, մտածելով վարորդի անվտանգության մասին, անմիջապես կտուգանեն վերջինիս 5000 դրամով:
Հիմա մեր կառավարությունը հայտնվել է այդ նույն հոգատարի դերում: Բացարձակ խուլ մնալով հասարակության արդարացի ընդվզմանը` կառավարությունը ջանք չի խնայում, թեկուզ անունը փոխելով, տարբեր ժուլիկ ձևակերպումներով, բացահայտ պնդաջակատությամբ, անցկացնել պարտադիր կենսաթոշակայինի ռեմիքս տարբերակը:
Այստեղ հարց է առաջանում` թե ինչո՞ւ ժողովրդին տարիներ շարունակ կեղեքած իշխանությունը փութաջանորեն շարունակում մտածել մեր «բարեկեցիկ» ապագայի մասին:
Հարցս բնականաբար հռետորական էր, քանի որ արդեն անգամ երեխաներն էլ գիտեն այդ հոգատարության շարժառիթը: Ինչու կառավարությունը ուղիղ տեքստով չի հայտարարում `բյուջեի դատարկ լինելու և սեփական ֆիասկոյի մասին: Եթե միևնույն է երեսի զոռով թեկուզ ռեմիքս տարբերակը անցկացնելու եք, հիշեք ձեր նախնի Գորբաչովի տարիներ առաջ ներդրած փորձը: Հիշում եք Խորհրդային Միության մայրամուտին Գորբաչովը ներդրեց պրեզիդենտական 5% հավելավճար և ազգաբնակչությունը գնումների ժամանակ 5% ավել էր վճարում: Ներդրեք այս վճարումը, բայց ավելի լավ կլինի միանգամից 10% դրեք: Միևնույն է մենք վաղուց 50% ը տալիս ենք, թող դառնա 60 կամ 70. Մեռնելուց խռխռալը որս է?

Կառավարությունը կանգնել է հիմար պարադոքսի առաջ` նմանվելով Հայաստանի ճանապարհային ոստիկանությանը: Բոլորիս էլ հայտնի է, որ եթե ամառվա տապին անգամ երկարատև խցանման մեջ հայտնված վարորդը ամրագոտված չլինի` մեր հոգատար ՃՈ տեսուչները, մտածելով վարորդի անվտանգության մասին, անմիջապես կտուգանեն վերջինիս 5000 դրամով:Հիմա մեր կառավարությունը հայտնվել է այդ նույն հոգատարի դերում:

Բացարձակ խուլ մնալով հասարակության արդարացի ընդվզմանը` կառավարությունը ջանք չի խնայում, թեկուզ անունը փոխելով, տարբեր ժուլիկ ձևակերպումներով, բացահայտ պնդաջակատությամբ, անցկացնել պարտադիր կենսաթոշակայինի ռեմիքս տարբերակը:Այստեղ հարց է առաջանում` թե ինչո՞ւ ժողովրդին տարիներ շարունակ կեղեքած իշխանությունը փութաջանորեն շարունակում մտածել մեր «բարեկեցիկ» ապագայի մասին:Հարցս, բնականաբար, հռետորական էր, քանի որ արդեն անգամ երեխաներն էլ գիտեն այդ հոգատարության շարժառիթը:

Ինչու կառավարությունը ուղիղ տեքստով չի հայտարարում `բյուջեի դատարկ լինելու և սեփական ֆիասկոյի մասին: Եթե միևնույն է երեսի զոռով թեկուզ ռեմիքս տարբերակը անցկացնելու եք, հիշեք ձեր նախնի Գորբաչովի տարիներ առաջ ներդրած փորձը: Հիշում եք Խորհրդային Միության մայրամուտին Գորբաչովը ներդրեց պրեզիդենտական 5% հավելավճար և ազգաբնակչությունը գնումների ժամանակ 5% ավել էր վճարում: Ներդրեք այս վճարումը, բայց ավելի լավ կլինի միանգամից 10% դրեք: Միևնույն է մենք վաղուց 50% ը տալիս ենք, թող դառնա 60 կամ 70. Մեռնելուց խռխռալը ո՞րն է:

Գարիկ Պետրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more