▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարախանյան – Նագիբին առանց կանոնների մարտն ավարտվել է մեծ սկանդալով

Մոսկվայում կայացած մարտեր առանց կանոնների ACB 90 մրցաշարում մեծ սկանդալով է ավարտվել ամերիկացի Գեորգի Կարախանյանի եւ ռուսաստանցի Թիմուր Նագիբինի միջեւ կայացած մրցամարտը:

Դրվագներից մեկում, երբ հայազգի մարզիկը պառկած վիճակում խոսելիս է եղել մրցավարի հետ, մրցակիցն անսպասելի հարված է հասցրել նրա դեմքին: Գեորգի Կարախանյանը հրաժարվել է շարունակել մրցամարտը: Արդյունքում, մրցավարները որակազրկել են Թիմուր Նագիբինին եւ հաղթանակը շնորհել են ԱՄՆ-ում բնակվող հայազգի մարզիկին:

 

 

 

 

 

 

 

 

 

Մրցամարտին ներկա գտնվող հայ երկրպագուները մարտից հետո փորձել են բացատրություն պահանջել ոչ սպորտային արարք թույլ տված ռուսաստանցուց, որի արդյունքում քաշքշուք է սկսել կողմերի միջեւ: Վիճաբանող կողմերին փորձել են բաժանել հատուկ ջոկատայինները, սակայն ինչպես նշում է «Սպորտ Էքսպրես» թերթի թղթակիցը, տրիբունայի խորքերում եւ միջանցքներում կողմերը շարունակել են պարզել հարաբերությունները:

Նշենք, որ «Հայկական առաջին ճակատ» ֆաների խումբը՝ ՖԱՖ-ը, այսօր այսպիսի հայտարարություն է տարածել կապված այդ միջադեպի հետ:

«Երեկ Մոսկվայում կայացել է ACB Promotion մարտեր առանց կանոնների մրցաշարը, որի ընթացքում հանդես են եկել 2 հայազգի մարտիկնռր՝ Գեորգի Կարախանյանը և Էդուարդ Վարդանյանը։

Հայ համայնքի կողմից կազմակերպվել էր բավականին ուժեղ աջակցություն։ Հայ երկրպագուների շարքում էին մոսկվայաբնակ ՖԱՖ-ականները։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գեորգի Կարախանյանի մարտի ժամանակ հայկական ֆանատական սեկտորում ծածանվում էին Արցախի ու Հայաստանի բազմաթիվ դրոշներ։ Այդ փաստը առիթ է հանդիսացել ադրբեջանական սեկտորի հարձակման համար։ Նրանց կողմից փորձ է կատարվել խլել Հայկական 2 պետությունների դրոշները։ Ձեռնամարտը ավարտվել է ազերիների խայտառակ պարտությամբ և փախուստով։

Հատկանշական է, որ նոյեմբերի 9-ը Ադրբեջանի պետական դրոշի տոնն է, ինչի առիթով, մեր արևելյան հարևանները ստացել են բազմաթիվ «շնորհավորանքներ», որին ի պատասխան հայկական սեկտորում թողել են սեփական պետության դրոշը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more