▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարծում էի, որ սրանց մի մասը ընդամենը ապաշնորհ լակոտ-լուկուտ են․․․Ռուբեն Մելիքյան

Այս դաժան իրականությունը պետք է փոխել, ու փոխել քաղաքական ճանապարհով։ Ուստի ուզենք-չուզենք՝ պետք է ապավինենք քաղաքական ուժերի ու քաղաքական գործիչների առաջնորդությանը։  Այս մասին ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«2018-ի հունիսին էս նեռը ուներ 98% աջակցություն։ ԻՆՆՍՈՒՆՈՒԹ ՏՈԿՈՍ: Ես 2%-ի մեջ էի, սակայն վստահ եմ՝ այս տողերը կարդացողների մեծ մասը 98-ի թվում էր։ Հիշե՛ք, թե ի՜նչ ակնկալիքներ ունեիք 18-ի հունիսին, ի՜նչ մոտիվացիա ունեիք, ի՜նչ պատրանքներ ունեիք… ի՜նչ երկիր ունեիք։ Դե հիմա համեմատեք էսօրվա հետ։

Չե՛մ մեղադրում 98%-ին՝ այն պարզ պատճառով, որ ձեր մեծագույն մասը այս փալասների ու ստահակների ու դավաճանների թիմի անդամներին չէր ճանաչում, ոչ էլ գերագույն նեռին էր ճանաչում։ Ուստի մոլորվել եք՝ փայլող ժեշտի կտորն ընդունելով ոսկու տեղ։ Ես էլ եմ սխալվել՝ համարելով, որ սրանց մի մասը ընդամենը ապաշնորհ լակոտ-լուկուտ են, այնինչ ի վերջո պարզվել է՝ եղել են վերջացած դավաճան։

Այս դաժան իրականությունը պետք է փոխել, ու փոխել քաղաքական ճանապարհով։ Ուստի ուզենք-չուզենք՝ պետք է ապավինենք քաղաքական ուժերի ու քաղաքական գործիչների առաջնորդությանը։

Իսկ մինչև այդ բաղձալի օրը գա (հուսում՝ ուշ չի լինի), պետք է ինքներս մեզ պահենք, որովհետև չգժվելն ու կաթված չստանալը շատ դժվար է։ Ինչպե՞ս պահենք մեզ։ Ունեմ մի քանի խորհուրդ. (1) քպ-ի ստեղծած տեղեկատվական նյութերը լսել ու կարդալ հնարավորինս քիչ, (2) հնարավորինս շատ ժամանակ անցկացնել ընտանիքի ու ընկերների հետ, (3) փորձել այս տականքների ստեղծած տականք իրավիճակին վերաբերվել հումորի որոշ չափաբաժնով, (4) հանձն առնել ու զբաղվել մի ինչ-որ մնայուն ու ծավալուն գործով, որը ձեզ շատ հետաքրքիր է, (5) ցանցում ու գետնի վրա զերծ մնալ ամեն անասունի հետ վեճի բռնվելուց»,- գրել է Մելիքյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more