▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Գասպարյանին ազատու՞մ են աշխատանքից, թե՞ հեռանում է սեփական դիմումով

Asekose.am-ի տեղեկություններով Հանրային հեռուստաընկերության տնօրենի խորհրդական Կարեն Գասպարյանին, ով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբայրն է, Հ1-ում աշխատանքից ազատման դիմում գրելու առաջարկ են արել:

Asekose.am-ի հետ զրույցում Հանրայինի գործադիր տնօրենի օգնականը հերքել է լուրը` նշելով, որ ինքն է դիմում ներկայացրել այլ աշխատանքի անցնելու համար, և իր հեռանալը կապ չունի Հանրային հեռուստաընկերությունում աշխատակիցների կրճատման լուրերի հետ:

«Բունիաթյան Գագիկն իմ ընկերն է եղել, ինքն աշխատանքից դուրս է եկել, ես էլ իր հետ դուրս եմ գալիս»,-ասել է Կարեն Գասպարյանը:
Հիշեցնենք, որ այժմ ՀՌԱՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հանրային հեռուստաընկերության նախկին գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանի փոխարեն այժմ այդ պաշտոնին է Մարգարիտ Գրիգորյանը:


Asekose.am-ն անդրադարձել էր Հ1 –ի կադրային փոփոխություններին` ներկայացնելով նաև Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պարզաբանումն այդ առիթով:

Ի դեպ, ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդում, որտեղ առաջիկայում նախատեսված է քննարկում Հանրային հեռուստաընկերության ղեկավարության հետ`ծրագրային բարեփոխումների փաթեթի վերաբերյալ, չի բացառվում, որ քննարկվի նաև Հանրային հեռուստատեսության կրճատումների մասին բողոքների ու աշխատանքային էթիկայի խախտումներ մասին հարցեր:

Նման հնարավորության մասին Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում չբացառեց նաև Հանրային խորհրդի մամուլի քարտուղար Անի Գասպարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more