▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Խաչանովը՝ Դոհայի մրցաշարի հաղթող

Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դարձել է Դոհայում ընթացող ATP-250 կատեգորիայի մրցաշարի հաղթող։ Եզրափակչում աշխարհի 17-րդ ռակետը մրցել է ATP-ի դասակարգման աղյուսակի 116-րդ տեղը զբաղեցնող չեխ Յակուբ Մենշիկի հետ և 7:6 (14:12), 6:4 հաշվով հաղթանակ տարել, գրում է Armsport-ը։

Խաղը տևել է 1 ժամ 50 րոպե։

Հիշեցնենք, որ թենիսիստների միջև սա առաջին հանդիպումն էր կարիերայում։ Կիսաեզրափակիչում Մենշիկը հաղթել էր ֆրանսիացի Գաել Մոնֆիսին, իսկ Խաչանովը՝ ավստրալիացի Ալեքսեյ Պոպիրինին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more