▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարևորը` Թուրքիայում ապրող հայերի թիվը 80 միլիոնից չանցնի, խայտառակ կլինենք

Թուրքիայում ապրող հայերի (ծպտյալ և այլն) քանակը, ըստ Ալվրցյանի` արդեն հասել է չորս միլիոնի: Վերջին թիվը, որ լսել էի մեկուկես միլիոն էր, մի երկու տարի առաջ էր: 
2009-ին`կես միլիոն էր:

Կարևորը, որ 80 000 000-ից չանցնի, խայտառակ կլինենք:

Չգիտես ինչու, ծպտյալ հայերի մեծ քանակի թեման միշտ բուսնում է այն ժամանակ, երբ փորձ է արվում հայ-թուրքական հարաբերությունները բարիդրացիացնել: Միգուցե իրար հետ կապ չունի, բայց ստանդարտ համընկնում ա:

Մեկ էլ, սենց հանրապետական թվեր խփելով, մտապահեք, որ ամեն նորմալ մարդում մոտ կարող է միտք ծագել, բա որ էտքան միլիոն հայ կա, բա ում են կոտորել 1915-ին?

Դե հետևանքներն էլ պարզ ա, ում է ձեռք տալու:

Հաստատ, ոչ մեզ, հայերիս:

 

Տիգրան Քոչարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more