▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառլեն Մկրտչյանը վերադարձել է Մախաչկալա

ArmFootball.com-ը գրում է. Մախաչկալայի «Անժիի» պաշտոնական կայքը հայտնում է, որ Կառլեն Մկրտչյանը հրավիրված է եղել Հայաստանի հավաքական, սակայն վնասվածքը թույլ չի տալիս նրան Հայաստանի հավաքականի կազմում մասնակցելու մարտի 25-ին կայանալիք ընկերական խաղին: 

 Հայերն այդ օրը կմրցեն Բելառուսի հավաքականի հետ: Հայաստանի հավաքականի ճամբարում, ուր հրավիրվել էր «Անժիի» լեգեոները, ծանոթացել են Մկրտչյանի ունեցած վնասվածքին և որոշել են, որ նա չի մասնակցի Բելառուսի հետ խաղին:

- Մեջքիս ցավերի պատճառով ես չեմ մարզվել մեկ ամիս,- ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Մկրտչյանը.- Այսօր երկար ընդմիջումից հետո մարզվել եմ «Անժիի» կազմում լրիվ ծանրաբեռնվածությամբ: Իհարկե, մարզավիճակս հեռու է իդեալականից: Հավաքականին դժվար թե այս վիճակում կարողանայի օգնել:

Կառլենը կշարունակի պատրաստվել «Թերեքի» հետ խաղին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more