▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կարմիր սարի տարածքում հանքարդյունաբերությունը եթե չարգելվի՝ կորցնելու ենք Արարատի մարզի գյուղատնտեսությունը»

Կարմիր սարի տարածքում պետք է արգելել ընդհանրապես հանքարդյունաբերությունը. Մեդիա Կենտրոնում հրավիրված քննարկմանը հայտարարեց «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը, ում խոսքով՝ դրա համար բոլոր հիմքերը կան։

Ըստ նրա, Կարմիր սարը ցեմենտի հանքավայրի վերածելու և Վեդիի վարչական տարածքում ցեմենտի նոր գործարան կառուցելու գործընթացներն ընթանում են ոչ պատշաճ կարգով։ Լսումներ են անցկացվել և տրվել է, թե բնակիչները համաձայն են հանքի շահագործմանը, այն դեպքում, երբ լսումներին ազդակիր համայնքների բնակիչները նույնիսկ չեն մասնակցել։

 «Զարմանալի է, որ մի տարածքի համար կա մեկ թույլտվություն և փորձաքննական եզրակցություն և հիմա նույն տարածքի վրա անցկացնում են նորից լսումներ արդեն երեք այլ կազմակերպությունների կողմից և գումարած դրան՝ մի կազմակերպություն էլ դիմել է ցեմենտի գործարան կառուցելու։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչպես կարող են երկու ցեմենտի գործարան աշխատել 10 կմ-ի վրա, ամբողջ Արարատի մարզը կհայտնվի ցեմենտի ծանր փոշու մեջ»,-ասաց նա։

Նազելի Վարդանյանը նշեց, որ հանքի շահագործման դեպքում կորցնելու ենք ամբողջ գյուղատնտեսությոնը։ «Արարատի մարզն է, որ արտահանում է որակյալ գյուղմթերք, մնացած տեղերում մեծ ծավալի արտադրանք չունենք։ Մենք կորցնելու ենք մեր թանկարժեք գյուղատնտեսությունը»,-ասաց նա և նշեց, որ միանշանակ տեղի բնակիչները մնալու են առանց եկամտի աղբյուրի։

«Այսօր փաստորեն այս մարդկանց ուզում են դարձնել հանքարդյունաբերության աշխատողներ, բայց բաց հանքի դեպքում էլ մեծ թվով աշխատողներ չեն ներգավվի։ Այդտեղ մի քանի տեխնիկա է աշխատելու, մաքասիմում 10 հոգի։ Մի քանի գյուղ կորցնելու է իր ապրուսի միջոցը, հավասարության նշան չի կարելի դնել թե մեր տնտեսության, թե մարդկանց զբաղվածության և թե աղտոտվածության առումով»,-ասաց նա։

«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրենը նաև նկատեց՝ որևէ անդրադարձ չի արվում, թե ինչ կարմիրգրքային բյուսեր և կենդանիներ կան։

«Կարմիր սարում գոյություն ունի 14 տեսակի բարձրակարգ բույսեր, որոնք գրացված են ՀՀ կարմիր գրքում, դրանցից 3-ը՝ միջազգային Կարմիր գրքում, որոնցից մեկը էնդեմիկ տեսակ է։ Դա գազամբողջատերևն է, որը աճում է միայն այնտեղ, աշխարհում այլ տեղ չի աճում, այսինքն՝ հանքարդյունաբերության դեպքում կորելու է։ Ողնաշարավոր 17 տեսակի կարմիրգրքային կենդանիներ կան, որոնց համար ապրելավայր է»,-ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more