▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարմիր, թե՞ կանաչ. Ծուղակ` վարորդներ համար

ASEKOSE.am-ը մի շարք բողոքներ է ստացել Աջափնյակ համայնքում` մասնավորապես Մարգարյան-Ֆուչիկ խաչմերուկների երթևեկելի մասում տեղադրված լուսաֆորների վերաբերյալ, որոնք, համաձայն վարորդների պնդման` տեսանելի չեն:

«Չգիտես` կարմիր լույսի ներքո ես կանգնած, թե կանաչ: Երբեմն էլ լույսերն ընդհանրապես չեն վառվում, իսկ արդյունքում շատերին տուգանք է գալիս` հենց կարմիր լույսի խախտման համար»,-ասաց քաղաքացիներից մեկը` բողոքելով, որ եթե արագաչափեր գնելու համար մեծ գումարներ են ծախսում, ինչո՞ւ լուսացույցը նորոգելու համար որևէ ծախս չի արվում: 

Ի դեպ,  «կարմիր լույսի տակ անցնելու» տուգանքը 20.000 դրամ է:

Բնակիչները դժգոհում են, որ պատկան ատյաններում իրենց բողոքները չեն լսում, իսկ բողոքներին ընթացք չեն տալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more