▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարո՞ղ է էս մարդը ադրբեջանցի ագենտ է

Ոչ ոք չի կարող հերքել, որ իրավապաշտպանի դերը շատ կարևոր է ժողովրդավարացման ուղիով ընթացող պետությունների համար:
Համոզվելու համար կարելի է դիտարկել արևմտյան փորձը, որտեղ իրավապաշտպանի ինստիտուտը բավականին կայացած ու արդյունավետ գործող կառույց է:
Իրավապաշտպանը, ըստ տրամաբանության, պետք է լինի մարդ, ով իրավիճակը սթափ ու օբյեկտիվ է գնահատում ու անկաշառ կարծիք հայտնում, ով ձեռքը միշտ պահում է պետության պուլսի վրա՝ բարձրաձայնելով առկա խնդիրների, հնարավոր ռիսկերի ու գրանցվող առաջընթացի մասին:
Մարդ, ով իր քայլերը մշակելիս առաջնորդվում է հանուն, ոչ թե՝ ընդդեմ սկզբունքում:
Այսօր ողջ համացանցը ողողված է որպես իրավապաշտպան ներկայացող Արթուր Սաքունցին վարկաբեկող նյութերով, պիտակավորումներով:
Եթե ես երեկ դիտած չլինի «Ուրվագիծ» հաղորդումը, որի հյուրը նույն ինքը Սաքունցն էր, կփորձեի չհամաձայնել Սաքունցի հասցեին հնչող ոչ պարկեշտ արտահայտություններին…
Բայց, այսօր չեմ համարձակվի…
Բառացիորեն երեկ «Կենտրոն»-ի եթերում Արթուր Սաքունցը, հղում անելով սեփական աղբյուրներին, կոնկրետ մեղադրանք էր առաջադրում դատաիրավական ու զինված ուժերի համակարգի առանց բացառության բոլոր ներկայացուցիչներին…
Կասկածի տակ էր դնում մեր բանակի մարտունակությունը, զինվորների պատրաստվածությունը, զինվորականների մարդկային ու մասնագիտական կարողությունները:
Պնդումներն այն աստիճան ոչ փաստարկված ու անհիմն էին, որ անգամ սկսեցի մտածել՝ կարո՞ղ է էս մարդը ադրբեջանցի ագենտ է, որի ֆունկցիան ընդդեմ բանակի ու պետության խոսելն ու գործելն է:
Երեկվա տպավորություններս այսօր ամրապնդվեցին:
Սաքունցը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ–ի սեմինար հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը խախտում է «Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈՒՊ) դրույթները»:
Լրագրողի այն հարցին էլ, թե բա դա արդյոք դավաճանությո՞ւն չէ, վերջինս պատասխանել է.
«Ես իրավապաշտպան եմ և պարտավոր եմ թե՛ Հայաստանի ներսում և թե՛ դրսում խոսել խախտումներից, որի արդյունքում անմեղ մարդիկ են զոհվում: Հասկանում եմ, որ գլխավոր մեղավորը Ադրբեջանն է, բայց մեկ է՝ Հայաստանի պատժիչ գործողությունները ևս սպանություն են: Այստեղ դավաճանության բան չկա»: 
Էստեղ ագենտի մասին վարկածս հաստատվեց, ընդ որում՝ հիմնավոր փաստերով…

 

Գրառումը` Մոդերատոր Մոդերա ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more