|
Պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանը 168TV-ի եթերում պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է Հայաստանում իշխանափոխություն, քանի դեռ Փաշինյանը Սյունքիով միջանցքը չի տվել համապատասխան պետությանը, ասել է. «Ամեն փոփոխություն, որն ուղղակի ազդում է Հայաստանի ազգային անվտանգության վրա, կարող է լինել տրիգեր։ Հիմա, պարզ է, որ քննարկում են, այսպես կոչված, անկլավները ոնց պիտի հանձնեն Ադրբեջանին»: Շինուհայրում Փաշինյանն ասել էր, որ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում հնարավոր է հանրաքվե լինի։ Նրա խոսքով՝ առայժմ Խորհրդային Միության օրոք գոյություն ունեցած սահմաններն են վերականգնվում, հնարավոր է՝ գա մի պահ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը նոր պայմանավորվածություն ձեռք բերեն։ «Տեղեր կան, կարող է լինել գաղափար, որ ասենք՝ եկեք 100 քառակուսի մենք ձեզ զիջենք, 100 էլ դուք մեզ տվեք, բայց սա պետք է արվի հանրաքվեով»,- ասել էր Փաշինյանը։ Լրագրողի դիտարկմանը՝ խնդիրն այն է, որ եթե Տավուշի անվտանգության գոտին ՀՀ տարածք չէր, հիմա նույն Տիգրանաշենը և մյուս գյուղերը, որոնք Փաշինյանը պետք է տա Ալիևին, ՀՀ-ին են պատկանում, իսկ ՀՀ տարածքը պետք է փոխվի միայն հանրաքվեով, Մելքոնյանը պատասխանել է. «Ես վստահ չեմ, որ արդեն որոշված հարց է, որ սա պիտի հանձնվի հանրաքվեով»: Հարցին՝ նկատի ունեք՝ առանց հանրաքվեի՞, պատասխանել է. «Ո՞րն է հիմնական խոչընդոտը, խնդիրը.... Կգան կասեն, տեսեք՝ մենք ունենք 76 թվի քարտեզ, ստեղ մի հատ ծակ է, էդ ծակը կոչվում է Տիգրանաշեն, ինքը հայկական տարածք չի։ Եթե չհանձնենք, վաղը կսկսի պատերազմ: Ուզում եք 18 տարեկան էրեխեքը զոհվե՞ն և այլն, այսպես կսկսի շարքը ու վերջ։ Խնդիրը կլինի կոմունիկացիաները, որն Ադրբեջանը պահանջում է, ու ոչ միայն այսպես կոչված անկլավները, պահանջում է նաև ճանապարհը դեպի այդ անկլավներ, սա հիմնական խնդիրներից մեկը կլինի: Դա կլինի՞ տրիգեր դժգոհության, իհարկե, կլինի, կարողանա՞ն դա ներսում կապիտալիզացնել, որպեսզի բերեն իշխանափոխության՝ չգիտեմ»,- եզրափակել է բանախոսը։ Դիտեք նաև՝ |
«Կասեն՝ մենք ունենք 76 թվի քարտեզ, ստեղ մի հատ ծակ է, որ կոչվում է Տիգրանաշեն, ինքը հայկական տարածք չի»
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


