▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կասկադը հանգստի գոտի է, ոչ թե Լուվրի թանգարան

Երեկ երեխաների հետ Կասկադում էինք, բայց հանգստանալ չստացվեց: Պատճառը ոստիկանն էր, որ կանգնել էր շունչներիս և ամեն բանի համար նկատողություն էր անում: 

Կասկադի երկրորդ հարկում շատրվան կա, կողքն էլ` երկաթից ձուկ: Բնական է, որ բոլոր երեխաները մոտենում են ձկանը, շոյում, հետը նկարվում: Երկու րոպեն մեկ ոստիկանը մոտենում էր ու նկատողություն անում` չշոյել ձկանը: Համբերությունս սպառվեց, երբ մոտեցավ ու երեխային ասաց «կարգին նստի»  (ոտքերը տակն էր ծալել): 

Եթե թանգարան եք սարքել, բարի եղեք արձանները առանձնացնել պարանների պատնեշով կամ այլ կերպ: 

Կասկադը հանգստի գոտի է, ոչ թե Լուվրի թանգարան! 

Եվս մեկ հարց. արդյո՞ք Կասկադ համալիրը սեփականաշնորհված է, թե՞ հանրային տարածք է հանդիսանում:

Իզաբելլա Աբգարյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more