▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կաթողիկոսին ուղղված վատաբանությունների ու հայհոյանքների հանդիպելիս, երբեմն անհնար է լռել

Վերջերս հաճախ եմ հանդիպում կաթողիկոսին ուղղված վատաբանությունների ու հայհոյանքների, լռեցի-լռեցի, բայց որոշեցի մեկ բան, այնուամենայնիվ, բարձրաձայնել: Միայն այն, որ այսօրվա հեռուստատեսային համատարած այլանդակության ու կեղտի մեջ մենք հնարավորություն ունենք դիտելու մի լավ հեռուստաալիք` «Շողակաթ»-ը, որը հոգևոր-մշակութային բարձր արժեքներ է տարածում, արդեն ահռելի մեծ գործ է, հիշեցնեմ, որ Շողակաթը Գարեգին Բ-ն է հիմնադրել է, երբ Արարատյան թեմի առաջնորդն էր: Նմանատիպ շատ օրինակներ կարող եմ բերել, բայց չեմ բերի, որովհետև գիտեմ` անիմաստ է. հայհոյելու ցանկությունը նման դեպքում այնքան մեծ է, որ ինչ էլ ասեմ, չի օգնի: Տվյալ դեպքում հայհոյողների բուռն ոգևորությունն էլ հասկանալի է, չէ որ գիտեն, որ էս դեպքում հաստատ պատասխան չեն ստանալու...

Ֆեյսբուք
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more