▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կայացել է «Քայլ ձիով» հայ-ղազախական ֆիլմի պրեմիերան

Հոկտեմբերի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել  «Քայլ ձիով» հայ-ղազախական ֆիլմի պրեմիերան:

«Քայլ ձիով» ֆիլմը նախաձեռնել է «Շարմ» ընկերությունը: Ֆիլմի սցենարը գրել են “ԱրմՔոմեդի”-ի տղաները` Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը: Ֆիլմի ռեժիսորը Գոռ Կիրակոսյան է, իսկ գլխավոր դերերում` Հովհաննես Ազոյանը, Մկրտիչ Արզումանյանը և Ասել Սագատովան:

Ֆիլմը պատմում է Ղազախստանում շախմատային մրցության ժամանակ սկսված պատմություն, որն իր շարունակությունն է գտնում Հայաստանի ու Արցախի տեսարժան վայրերում: «Գլխավոր հերոսները շատ հետաքրքիր ճանապարհ են անցնում: Միտք կար Հայաստանը ցույց տալ զբոսաշրջիկի աչքերով: Իսկ հենց շախամատային մրցության թեման ընտրվեց, քանի որ այն արդեն վաղուց դարձել է մեր այցեքարտը»,-պրեմիերայից առաջ լրագրողներին ասել է ֆիլմի սցենարիստ Նարեկ Մարգարյանը:

Ֆիլմը նվիրված է Մարկ Սաղաթելյանի հիշատակին, ով նույնպես մասնակցել էր նկարահանումներին. «Մարկը իր բոլոր տեսարաններում նկարահանվել էր մինչև նրա հետ տեղի ունեցած դժբախտությունը, իսկ ֆիլմի սցենարում այդ առիթով փոփոխություններ չեն եղել»,- ասել է ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Կարեն Ղազարյանը:

Ֆիլմի սաունդթրեքը կատարել է երգիչ Թաթա Սիմոնյանը՝ հատուկ ֆիլմի համար գրելով «Չի կարելի» երգը:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more