▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կազինոները կվերադարձվեն մայրաքաղաք. «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով, չի բացառվում, որ մայրաքաղաքից դեպի առողջարանային և հանգստյան գոտիներ տեղափոխված կազինոներն առաջիկայում կրկին դեպի մայրաքաղաք «վերադառնան»: Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ նման որոշում կայացվեց, և կազինոները չվեցին Ծաղկաձոր ու հեռավոր վայրեր: Իսկ Աբովյանի մատույցներում տեղակայված Գագիկ Ծառուկյանի «Շանգրիլա»-ն և նոր «Մուլտի գրանդ» հյուրանոցի կազինոները մի քանի անգամ ավելի շատ հարկ են վճարում, քան Ծաղկաձորի «Սենատորը», բայց այդքան էլ հարմար չեն և այցելուների ու եկամտի պակաս ունեն: Կազինոներ ունեցող գործարարները վերջերս դիմել են բարձր ղեկավարությանը՝ խնդիրը վերանայելու խնդրանք-հորդորով:

 

Հարցը քննարկման փուլում է, և չի բացառվում, որ հօգուտ գործարարների որոշում կայացվի: «Կոնկրետ դեպքում խնդիրը ոչ թե կազինոների տերերի համար նպաստավոր պայմաններ ստեղծելն է, այլ, որ մայրաքաղաքից հեռացած կազինոները տնտեսապես անշահավետ են, և դրանց «հետողորմյան» բյուջե փող կբերի, աշխատատեղեր կբացվեն, հարկ կմուծվի, տուրիստական սեզոնում աշխուժություն կլինի, հրեն՝ Թիֆլիսում, Մինսկում կազինոները մայրաքաղաքներում են, ու կարծես վատ չէ»,- բացատրեց մեզ հետ զրուցող գործարարը»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more