▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԿԸՀ պարզաբանումը լուսանկարվել չսիրող հանձնաժողովի անդամների վարքի վերաբերյալ

Ահազանգը՝

Թիվ 6 երաժշտական դպրոցում տեղակայված 3/30 ընտրական տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամները պահանջում են, որ իրենց քիչ նկարեն, քանի որ ֆոտոխցիկի լույսից իրենց «աչքերը քոռանում են»: Այս պահանջի արդյունքում միջադեպ տեղի ունեցավ ֆոտոլրագրողների եւ հանձնաժողովի անդամներից մեկի միջև:

ԿԸՀ պարզաբանումը՝

ՏԸՀ նախագահի հաղորդմամբ ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից լուսանկարում և տեսանակրահանում կատարելու ընթացքում խանգարվում է հանձնաժողովի աշխատանքը, ինչպես նաև քվեարկության ընթացքը: Հանձնաժողովի նախագահը խնդրել է, որպեսզի ԶԼՄ ներկայացուցիչներն իրենց իրավունքները իրականացնեն այնպես, որ չխանգարեն հանձնաժողովի աշխատանքներին և ընտրողներին: ԿԸՀ-ի մյուս պարզաբանումները` այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more