▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կեր, խմի, քեֆ արա, հետո գնա երկրից ու ոչ մի բանի համար պատասխան մի տուր...

Տիգրան Սարգսյանն ընտանիքով արտագաղթել է Հայաստանից, ըստ մամուլի հրապարակուների` արտագաղթել է նաև նրա փեսան: Հնարավոր է, որ սա ընդամենը հորինված լուր է և Սարգսյանը մեկնել է Հայաստանից ընդամենը հանգստի համար, բայց Հայաստանում բարձր պաշտոն զբաղեցնելը, հետո էլ երկրից հեռանալը կարծես թե դարձել է սովորական երևույթ, այսինքն` ինչ ուզում ես արա երկրի հետ, ոչ մի բանի համար պատասխան չես տալու, ընդամենը թող ու գնա երկրից ու վայելիր միլիոններդ: Հիմա մի փոքր պատմական ակնարկ. Բոլորդ հիշում ես ԱԱԾ ի նախկին պետին` Կառլոս Պետրոսյանին, ով աշխատանքից ազատվելուց հետո գնաց Մոսկվա, Եվրոպայում է նաև ՀՀ մաքսային ծառայության նախկին պետը, ըստ մամուլում շրջանավող լուրերի, վերջերս աշխատանքից ազատված ԱԱԾ ի փոխտօրենը, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի որոշ անդամներ և այլն և այլն: Դեռևս արտագաղթած նախկին նախագահ չունենք, բայց այս տեմպերով որ գնա հաստատ կունենանք: Բացի այն, որ ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները շատ հանգիստ կարող են թիրախ դառնալ արտասահմանյան հատուկ ծառայությունների համար և իրենց տիրապետած պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը հայտնել ի վնաս Հայաստանի, բայց կա նաև մեկ այլ ոչ պակաս վտանգավոր իրավիճակ, ստեղծվում է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԿՐԵԼՈՒ նախադեպ` կեր խմի քեֆ արա, հետո գնա երկրից ու ոչ մի բանի համար պատասխան մի տուր...

 

Զոհրապ Եգանյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more