▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կեղծավորության և ցինիզմի փոքր չափաբաժին Պուտինի կողմից

Ռուս քաղտեխնոլոգ Գլեբ Պովլովսկին թվիթերյան իր էջում գրում է.

Պուտինն իր ելույթով մի փոքր զարմացրեց: Առաջնորդին ոչ վայել, պաշտպանվողական ելույթ էր: Արժե՞ր հանուն այս ամենի այդքան ժամանակ լռել և գնալ այսքան հեռու: 

Պուտինը վերադարձել է իր երբեմնի հիանալի ոճին՝ բարեկամական ողջամտություն՝ պարտադիր կեղծավորության եւ ցինիզմի փոքր չափաբաժնով: Բայց վախենամ, որ սա այդ դեպքը չէ. այսքան հեռու գնալով՝ չի կարելի առաջ քաշել 5 տարբեր դրդապատճառ: Կա՛մ պետք է դրոշ բարձրացնել, կա՛մ սեփական պայմանները պարտադրել, կա՛մ էլ քծնել, այլ ոչ թե ուկրաինական սահմանադրության մասին դասախոսություններ կարդալ, որը չի հետաքրքրում անգամ կիևցիներին:

Ասածս այն է, որ մտադրությունների չհստակեցվածությունն այսպիսի դեպքերում գրեթե միշտ, նույնիսկ ոչ դիտավորյալ, լարվածություն է առաջացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more