▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կգերազանցվի արդյո՞ք Ատլանտայի 26-րդ օլիմպիական խաղերի հայկական ռեկորդը

Այս պահին օգոստոսի 5-ին Ռիո Դե Ժանեյրո քաղաքում մեկնարկող ամառային օլիմպիական 31-րդ խաղերին մասնակցելու իրավունք է ձեռք բերել ՀՀ 31 մարզիկ: Նրանք հանդես են գալու 7մարզաձևերում ՝ ըմբշամարտ՝8 , ծանրամարտը ՝ 7 , աթլետիկա՝ 6, բռնցքամարտ՝ 5, սպորային մարմնամարզություն ՝ 3, ձյուդո՝1,հրաձգություն սպիտակ քարտով ՝1: Հույսեր կան ,որ ՀՀ –ի պատվիրակությունը սպիտակ քարտով դեռ 2 ուղեգիր կհատկացվի լողորդներին՝ 1-ական տղամարդ ու կին:Այդ դեպքում ՌԻՈ-2016-ի օլիմպիադայում ՀՀ մասնակիցների քանակը 8 մարզաձևից կհասնի 33 մարզիկի,որը հայկական սպորտի պատմության մեջ մասնակիցների քանակով արդեն աննախադեպ ու ռեկորդային կլինի : 

 


Նորանկախ ՀՀ մարզիկները ամառային օլիմպիական խաղերին սկսել են մասնակցել 1996թ -ից: Այդ ժամանակից ի վեր ՀՀ օլիմպիական պատվիրակությունների կազմերում ընդգրկվել են հետևյալ քանակի մարզիկներ ՝
1996թ Ատլանտայի,ԱՄՆ, ամառային 26-րդ օլիմպիադկան խաղեր:
ՀՀ ասյտեղ 11 մարզաձևից ունեցել է առայժմ անգերազանցելի ռեկորդային քանակի ՝ 32 մասնակից: 
ՀՀպատվիրակության դրոշակակիրը ծանրորդ Աղվան Գրիգորյանն էր: Այստեղ ՀՀ պատվիրակները 1 –ական ոսկե և արծաթե մեդալ նվաճեցին ու մեդալների ընդհանուր հաշվարկով թիմային պայքարում զբաղեցրին 45-րդ տեղը:

 


2000թ Սիդնեյ ,Ավստրալիա, օլիմպիական 27-րդ խաղեր՝ 10մարզաձևի 25 մարզիկ:ՀՀպատվիրակության դրոշակակիրը ըմբիշ Վաղինակ Գալստյանն էր: Այս խաղերում ՀՀ պատվիրակներին հաջողվեց միայն 1 բրոնզե մեդալ նվաճել, և մեդալների հաշվարկով հանգրվանեց 71-րդ տեղում:
2004թ.Աթենք , Հունաստան, օլիմպիական 28-րդ խաղեր , 8 մարզաձևից, 18 մարզիկ: ՀՀ պատվիարկության դրոշակակիրը լեգենդար մարմնամարզիկ ,օլիմպիական խաղերի հայազգի միակ եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը:Այս խաղերում ՀՀպատվիրակներին չհաջողվեց օլիմպիական մեդալ նվաճել: 
2008թ. Պեկին ,Չինաստան, օլիմպիական 29-րդ խաղեր: ՀՀ ներկայացրել էր 7 մարազաձևի 25 մարզիկ: ՀՀ պատվիակության դրոշակակիրը խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Ալբերտ Ազարյանն էր, իսկ փակման հանդիսավոր արարողության ժամանակ ըմբիշ Հարություն Ենոքյանը: ՀՀ պատվիրակներ այս օլիմպիադայում նվաճեցին 6 բրոնզե մեդալ ,և մեդալների հաշվարկով զբաղեցրին 78-րդ հորիզոնականը:

 


2012թ Լոնդոն ,Անգլիա ,օլիմպիական 30-րդ խաղեր: ՀՀ 9 մարզաձևից ներկայացնում էին 25 մարզիկ : ՀՀ պատվիրակության դրոշակակիրը խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ թաեքվոնդոիստ Արման Երեմյանն էր, իսկ փակման հանդիսավոր արարողության ժամանակ ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը: 
ՀՀ պատվիրակները Լոնդոնում նվաճեցին 1արծաթե և 2 բրոնզե մեդալ , ու մեդալների հաշվարկով հանգրվեցին 60-րդ տեղում :
Այժմ Ռիո Դե ժանեյրոյում ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված մարզիկներ քանակը հավակնում է ռեկորդային դառնալ, ու բոլոր նախադրյալներն կան, ու հույսով ենք և ուզում ենք հավատալ ,որ նվաճելիք մեդալների քանակով ևս այն կլինի ռեկորդային, ու նաև ,որ տևական ընդմիջումից հետո՝ 20 տարի անց վերջապես մեր պատվիրակներին անպայման կհաջողվի 1996թ օլիմպիադայում հունահեռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանից հետո վերջապես օլիմպիադայի չեմպիոն դառնալու և օլիմպիական ոսկե մեդալով վերադառնալ Հայաստան: 
Նորանկախ Հայաստանի ներկայացուցիչները մինչ այժմ ՝ 1996թ -2012թթ մասնակցած 5օլիմպիական խաղերում ընդհանուր առմամբ նվաճել են 12մեդալ ,այդ թվում 1 ոսկե, 2 արծաթե , և 9բրոզե:
 

 

Արամ Ուգուջյանը 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more