▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Kicker. «Բորուսսիան» պատրաստ է բաժանվել Մխիթարյանից 60 մլն եվրոյի դիմաց

Ինչպես հայտնի է, Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանիծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին»:

Համաձայն Kicker-ի` գերմանական ակումբի ղեկավարությունը չի այրվում 27-ամյա ֆուտբոլիստից բաժանվելու ցանկությամբ, սակայն պատրաստ է բաց թողնել նրան ուրիշ ակումբ, եթե 60 մլն եվրոյից ոչ պակաս առաջարկ ստանա:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագի պայմանագիրը «Բորուսսիայի» հետ ավարտվում է 2017թ.-ի ամռանը: Գերմանիայի ավարտված առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 31 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի ու 15 գոլային փոխանցման հեղինակ:

ArmFootball.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more