Հունիսի 24-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մայիսի 13-ին, Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Ժաննա Խ․-ն «Յունիբանկ» ԲԲԸ-ի Սիսիանի մասնաճյուղից որպես սոցիալական աջակցություն ստացել է 10 հազար դրամ անվանական արժեքով թղթադրամների ընդհանուր 1 մլն դրամի կապոց, որն իրեն տվել է նույն բանկի աշխատակից 34-ամյա Նարե Վ․-ն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն, ըստ օպերատիվ տեղեկությունների Ժաննա Խ․-ն հունիսի 23-ին ժամը 22։00-ի սահմաններում բացելով կապոցը, նկատել է, որ կապոցում առկա է եղել թվով 9 հատ 10 հազար դրամանոց հուշանվեր թղթադրամներ:
Ժաննա Խ․-ն ոստիկաններին է ներկայացրել թվով 9 հատ հուշանվեր թղթադրամները, ելքի անդորրագիրը (օրդեր) և թղթադրամների կապոցը` բանկի կնիքով:
Կինը «Յունիբանկ»-ից ստացել է 1 մլն դրամի թղթադրամների կապոց, օրեր անց, նա նկատել է, որ կապոցում առկա է 9 հատ 10 հազար դրամանոց հուշանվեր թղթադրամներ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more
![«Չի բացառվում, որ Նիկոլն, Էրդողանի ազդեցության տակ, ճանաչի նաև Կոսովոն». Աշոտյան](http://asekose.am/filemanager/uploads/2023/12/week-4/nikolpashinyan.jpg)
more
![Կատարյալ իդիոտկա․․․ՀՀ պաշտոնյաները բելառուսական հավի ձեռքն են սեղմում․․․Նաիրա Զոհրաբյան](http://asekose.am/filemanager/uploads/naira-zohrabyan_1.png)
more
![Պետրոս Ղազարյանը և Civic.am-ը մանիպուլացնում են Մենուա Սողոմոնյանի վրիպումը](http://asekose.am/upload/news/admin/2012/10/50751c4baa476_medium.jpg)
more
![«Հիմա հասկացա՞ք, թե ինչի է վրացական ֆուտբոլն այդպես հաջողակ»․ Վահրամ Մարտիրոսյան](http://asekose.am/filemanager/uploads/2021/10/week-2/vrastani_varchapet.jpg)
more
![Ուրախալի լուր. հայկական մուֆլոնները «Զանգեզուր» արգելավայրի տարածքում](http://asekose.am/upload/news/admin/2013/09/52343f53aa52c_medium.jpg)
more
![Խաչատրյանի որդին 72 մլն դրամ արժեքով տուն է կառուցել ու Ակբա բանկի բաժնետոմս նվեր ստացել](http://asekose.am/filemanager/uploads/2019/09/week-4/Tigran_Xachatryan.jpg)
more