▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կլինեմ թիմի հետ ամբողջ հոգով ու սրտով». Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վերադարձել է Մանչեսթեր՝ բուժման համար: Նա շնորհակալություն է հայտնել աջակցության համար և հաջողություն է մաղթել Հայաստանի հավաքականին:

«Սիրելի երկրպագուներ, շնորհակալ եմ ձեր աջակցության համար: Ես շատ եմ գնահատում ձեր անհանգստությունը ինձ համար:

Հիմա ես վերադարձել եմ Մանչեսթեր բուժումս շարունակելու համար,  հուսով եմ շուտով կապաքինվեմ: Ցանկանում եմ հավաքականի իմ թիմակիցներին որակավորման փուլի հաջող մեկնարկ՝ վաղը կայանալիք Դանիայի հետ խաղում:

Որպես ազգային հավաքականի ավագ ակնկալում եմ տեսնել թիմային ոգի ու վճռականություն: Կլինեմ թիմի հետ ամբողջ հոգով ու սրտով»,- գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ, օգոստոսի 31-ին կայացած Չեխիա –Հայաստան հանդիպման ժամանակ մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել, որի հետեւանքով չէր կարողացել շարունակել հանդիպումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more