▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կնոջ և վագրի հանդիպումը կրկեսի զուգարանում

Ամերիկյան Կանզասի նահանգի բնակչուհի Ջեննա Քրիբելը  կրկեսի զուգարանում վագրի է հանդիպել: Կինը կրկես էր եկել դստեր հետ` զվարճալի շոուն դիտելու: Ներկայացման համարներից մեկի ժամանակ վագրը հենց արենայից փախել է. փոխանցում է vesti.ru-ն: Այն պահին, երբ վագրը փախուստի է դիմել, Ջեննան դահլիճում չի եղել, նա գնացել էր զուգարանում և հետևաբար չի էլ լսել հաղորդավարի զգուշացումները, որպեսզի սարսափահար հանդիսատեսն իր տեղում մնա: Ճակատագրի հեգնանքով` վագրը հենց զուգարանի կողմն է գնացել: Ջեննան, դուռը բացելով, իր առջև տեսել է վագրին: Ջեննան իրեն զարմանալի քաջ է պահել, խուճապի չի մատնվել, և վագրն էլ նրա վրա չի հարձակվել: Ջեննա քրիբելը, չնայած իր խիզախ պահվածքին, ասել է, որ որոշ ժամանակ հեռու կմնա կրկես այցելելուց: «Ես գերադասում եմ գազանանոցը, որտեղ բոլոր կենդանիները վանդակներում են»,- եզրափակել է տիկին Քրիբելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more