▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոչ հայոց բանակի նվիրյալներին որպես խղճի ձայն

Ո´վ հայ արիացի ասպետ (սպա) կամ զինվոր, քեզ կոչ եմ ուղղում որպես խղճիդ ձայնը, այս օրհասական պահին, երբ մարտահրավերների թատերաբեմ դարձած մեր հայրենիքը ներքին և արտաքին թշնամիների կողմից պատառոտվում է տարաբնույթ ձևերով, որի պատճառով հայը թշնամի է դառնում դիմացի հային , եղբայրը' եղբոր, հարևանը' հարևանին: Խիղճդ գալիս է միտքդ արթնացնելու, որ մտածես թե ինչ է կատավում ծովից ծով եղած Հայատանից մնացած այս մեկ բուռ հողի վրա, որի ստեղծման համար հազար տարի տառապեց ազգը հայոց, հազար տարի տանջվեց, մաքառեց, պայքարեց: Այդ ընթացքում միլիոնավոր հայերի թափած արյան, ջանքերի և կարողություների արդյունքում ստեղծեցինք մեր այսօրվա ազատ անկախ հայրենիքը' Սրբազան Հայաստանը, մի երկիր, որը' համաձայն Աստվածաշնչի ջրհեղեղից հետո եղավ մարդկության վերապրումի, փրկության օրրանը, մի երկիր, որ հինգ հազար տարի առաջ գոյություն ունեցող շումերների վկայությամբ աստվածների բնակավայրն էր, իսկ մեր նախնիներին, որի սերունդն ես դու այսօր, շումերները կոչում էին աստվածների ընտրած ժողովուրդ, այսինքն մեր նախնիները ոչ թե պատահականության ծնունդն էին, այլ Աստծո կողմից ընտրված, որպեսզի հայոց ազգը դառնար մարդկության համար իմաստնության, արվեստի, գիտության սերմացանը ամբողջ աշխարհում: Ահա թե ինչու աշխարհի հնագույն քաղաքակրթություն ունեցող շումերները մեր երկիրը կոչեցին ՙսուրբ օրենքների և ծեսերի երկիր՚, քանի որ մեր նախնիները իրենց մտքի թռիչքով, դեռ հազարամյակներ առաջ, կերտել էին մարդկային ամենակատարյալ օրենքները' արդարության, ազնվության, բարության, խղճի, մաքրության և կատարելիության:


Այս վերջին գաղափարը' կատարելիությունը, այնքան խորն էր արմատավորվել մեր պապերի հոգում, որ նրանք դարձել էին անմահության , այսինքն հավիտենականական կյանքի իմացողները, որի պատճառով քաղաքակիրթ շումերները մեր նախնիներին կոչում էին անմահության գաղտնիքին տիրապետողներ: Եվ պատահական չէ, որ այդ ժամանակվա շումերների հզոր պետության թագավոր Գիլգամեշը, գալիս էր Հայաստան (որին նրանք կոչում էին Արատտա, այսինքն Արարատի երկիր) անմահության գաղտնիքը սովորելու: 


Այսպիսով, ով ես դու ով ռազմիկդ, ով պաշտպանդ, ով պաշտպանության բերդդ հայոց Աշխարհի: Դու առաջին հերթին պաշտպանն ես այն երկրի, որտեղ ապրում է Հայոց Աստվածը, այսինքն Սրբազան Հայոց Աշխարհի, և եթե երբեք չես ուզում վշտացնել հայոց Աստծուն, ծռած բերանով չարտաբերես ՙէս յերգիրը՚ դարձրվածքը, սա Աստծո բնակավայր Հայաստանն է:
Օտարներին տուրք տալով, երբեք վատ չմտածես քո ժողովրդի մասին, թե հայերս դավաճան ենք, խաբեբա, անազնիվ կամ' վախկոտ: Սուտ է, դրանք թշնամու ստածին մտքերն են: Դու պաշտպանն ես քաջասիրտ, աշխատասեր, արդար, ուղղամիտ և խելացի հայ ժողովրդի: Դու պաշտպանն ես առաջին հերթին քո ազնվական մոր, քրոջ, կնոջ և զավակիդ պատվի: Ինչպես նաև պաշտպանն ես քո ստեղծածի, քո տան, քո ունեցվածքի, իսկ բոլորս միասին' մեր պապերի ստեղծածի և մեզ ժառանգ թողած արժեքների:


Քանի որ մեզանից ամեն մեկը սերունդն է նրանց, ովքեր հայտարարվեցին Աստծո կողմից ընտրվածներ, ուրեմն մեզանից ամեն մեկի մեջ նստած է հենց այդ ընտրվածի հոգին, որի գործունեության արդյունքը պիտի լինի գիտակցված բարին, բայց ոչ երբեք' չարը: Անհայտ ուժերի կողմից ամեն ջանք գործադրվում է հայ մարդուց հանելու բարության, ազնվության, առաքինության և արիացի հայի կերպարը, փոխարենը դնելով ՙգողական՚ կամ կեղծ արևմտյան արժեհամակորգով գոյատևելու մտածելակերպը: Մարդկային ոչ բանական, այլ գազանային փոխհարաբերության հիմքի վրա ձևավորելու այսօր մեր կյանքը: Ցավոք նրանք կարողացել են ինչ որ կերպ հաջողացնել, այդ իսկ պատճառով առայժմս ոմանք շարժվում են ՙով ուժեղ է ուժով կամ դրամով կամ հղպացած ազգականով կարող է անել ամեն բան՚, ծեծել, ջարդել, փշրել, սպանել: Արդյոք սա է հայ արի մարդու կերպարը, արդյոք այս կերպարի համար կոչվեցինք Աստուց ընտրված ժողովուրդ, ոչ և կրկին անգամ ո´չ:
Ոչ մի հայ իրավունք չունի իր հայ եղբորը վիրավորելու, ծեծելու, առավել ևս նրա կյանքը խլելու: Ամեն մեկ հայ զինվոր 18 տարեկան հասակը հասնելուց առաջ, մտածեք թե ինչ ճանապարհներով է անցել, ինչ դժվարություններ են կրել նրա ծնողները' հայրը, մայրը, ինչպես դու, այնպես էլ նա երազներ ունի իր հոգում, ջերմացնող զգացում այն էակի նկատմամբ, որի հետ վաղվա հայ օջախը պիտի կառուցի: Եվ հանկարծ, ինչ-որ մեկը գողական իր սին գաղափարներով, ինչ որ դատարկ խոսքի կամ առարկայի համար վերջ է տալիս 18 տարեկան երիտասարդի կյանքին, նրա երազներին, դժբախտության մատնելով նրա մորը, հորը, հարազատներին: Մտածել ես, որ նա, թերևս քո քրոջ վաղվա ամուսինն էր լինելու, որն անհամերությամբ սպասում էր իր Աբելին' չմտածելով որ դու կդառնաս նրա կյանքի Կայենը (Կայենը Ադամի տղան էր որը սպանեց իր Աբել եղբորը):


Վերջերս սարսափով լսեցի, որ մեր երկրի պաշտպանությունը ստանձնած ,,ազնիվ,, զինվորներից մեկը իր նվագարանի ականջակալի լարը պոկելու համար, սառնասրտորեն սպանել էր 4 հայ իր եղբայրակից զինվորներին: Մի թե նրանց' այդ 4-ի կյանքը մի ականջակալ արժեր, ուր է մարդասպանի խիղճը, գիտակցությունը, բանականությունը:
Ասում են մահացած զինվորներից մեկի մայրը երազ է տեսել, երազում հայերի դահիճ թուրք Թալաիթը , որի հրամանով 1,5մլն հայ էր կոտորվել արևմտյան Հայաստանում, հարցրել էր սպանված զինվորի մորը ՙես իմ ձեռքով ոչ մի հայի չեմ սպանել, իմ ձեռքերին հայի արյուն չկա, հիմա ասա, ով է Թալիաթը ե´ս թե քո տղային սպանող հայը՚:


Խեղճ կին արթնացել էր առանց պատասխան տալու, թե ո՞վ էր իրական Թալաթը թուրք գազանը, որ հրաման էր տվել կոտորել 1.5 միլիոն հայերի' առանց անձամբ 1 հայի իսկ սպանելու, թե հայ Թալիաթը, որի ձեռքերը 4 հայ զինվորի արյամբ է շաղախված:


Ես հիշում եմ մահացած զինվորներից մեկ ուրիշի մոր խոսքերը. Ով դու անսատված, որ սպանեցիր քո 4 զինակից եղբայրներին, այսօր լսում ես նրանց մայրերի ողբակորույս ձայնը, որ քեզանից խնդրում են 1 ականջակալի փոխարեն 100-ը կամ 1000-ը տան միայն թե վերադարձնես նրանց այդքան խնամքով պահած զավակներին, կամ լսու՞մ ես քո քույրերի աղերսը, որ նրանց կանայք պիտի լինեին, որոնք խնդրում են ետ վերադարձնել այդ 4 վաղվա օջախի սյուներին, որոնք 4 հայ տանիք պիտի շինեին: Կարծում եմ չես լսում, որովհետև լսելու համար ականջ է պետք, խիղճ է պետք, իսկ այդ ամենից զուրկ են գազանները:
Երբ հայերս կորցրեցինք մեր երկիրը և հազար տարի գտնվում էինք օտարի լծի տակ, երազում էինք այն օրվա մասին, երբ կրկին կվերագտնեինք մեր անկախությունը, մեր պետությունը : Այդ շրջանի հայրենասիրական երգերից մեկում մայրը իր ջան ֆիդայի որդուն խոսք ուղելով ասում է, Ամոթ քեզի հազար ամոթ, որ զենք չունես քո ձեռքին, քրոջդ տանում են քուրդերը, եղբորդ թուրքերն են սպանում, վերցրու ձեռքիդ սուր հրացան , պահիր հողդ սրբազան:
Այո, անցյալում հայը իր ձեռքի զենքը ուղղել է միայն իր թշնամու դեմ, որը գալիս էր իր պատիվն իրենից տանելու, եղբոր կյանքը խլելու, և երբեք չէր մտածում, որ մի օր այդ նույն զենքը հայը կարող էր իր հայ եղբոր դեմ բարձրացնել:


Ազատ, անկախ մեր երկրում շատերն են նվիրված սրբազան երկիրը պահելու սուրբ գործին, կոչումին, մեր սուրբ հողը, մեր պատիվը պահելու ծառայությանը: Ես, որ ձեզանից յուրաքանչյուրի խղճի ձայնն եմ, չեմ ուզումի երբեք, որ ձեր մեջ գտնվի մեկը, որը կորցրած, բարոյական կերպարը, իր մարդկային դեմքը, գազանաբար հոշոտի իր նմանին այնպես, ինչես դա արել են թուրքերը: Ամեն մեկդ պիտի լինեք պաշտպանը, պահապանը ձեր ծառայակից ընկերոջ, քանի որ դու պահում ես այսօր նրա թիկունք, իսկ վաղը նա է պահելու քո թիկունքը:


Ոչ ոք ձեզանից թող չմոռանա, կլինի բարձրաստիճան սպա, կամ պարզ շարքային զինվոր, մենք ոչ թե իրար դեմ խնդիր ունենք լուծելու, այլ իրար հետ միասին, միասնաբար ընդդեմ նրանց, որոնք մի ակնթարթ կմտածեն մեզանից խլելու մեր անկախությունն ու ազատությունը, որևէ մեկ հայի կյանքը կամ' պատիվը: Այն զենքը, որ գնվել է, մեր որբ երեխայի պատառի փոխարեն , գնվել է որ դրանով թշնամուն վանեք մեր երկրից, ուղղեք այն ընդդեմ մեր թշնամիների, բայց ոչ երբեք քո եղբոր դեմ: Եվ հիշիր, քանի հայ զինվորի կյանք խլես, քույրդ այնքան կդժբախտանա, և քրոջդ կողքին կհայտնի ոչ թե հայը, այլ դրսից եկած օտարը:
Ով հայոց բանակի մեծարգո հազարապետներ, գնդապետեր, ասպետներ կամ սպաներ, դուք որ խորհրդանիշն եք մեծն Տիգրանի, քաջն Վարդանի կամ եռամեծար Անդրանիկի, ամեն մեկ ծնողք վստահելով ձեր բարձր գիտակցությանն ու նվիրվածությանը, իր զավակին հանձնում է ձեզ, որպեսի երկու տարի դուք նրանց հայրաբար դաստիարակելով դարձնեք քաջ արիներ, որպեսի կրտսեր սպաները 18 ամյա հայ երիտասարդին կրթեն, կոփեն, որպես իրենց փոքր եղբայրների, որպեսի այնտեղից վերադառնալուց հետո առավել առնականացած, ավելի նվիրյալ դարձած իր սրբազան երկրի կառուցողը լինի: Չենք ուզում ձեր մեջ երբևէ տեսնել այնպիսիների, որպիսին էր հայոց բանակի սպայի անունը խայտառակող այն անձը, որին ես իմ զավակին ուղարել էի նրա մոտ որպես փոքր եղբոր, քաջության ոգով զինելու, մինչ նա իր շղթայաբռունցք հարվածով կուրացրեց իր փոքր եղբորդը, իր զինվորին, առանց մտածելու մեծահոգության, ներողամտության, բարության մասին: Այդ պահին նա մոռացել էր նույնիսկ, որ այդ արարքից հետո, ամեն օր աչքը կորցրած զինվորի հարազատները անիծելու են նրան, այդ անարժան սպայի զավակներին, որ ճակատագիրը նրանց առաջ կանգնացնի իր կերպարի նման մեկին, որը պատճառ կդառնար իր իսկ զավակների կուրացմանը, քանի որ ՙինչ որ ցանես այն կհնձես՚: Ցավալի է, որ նման պահերին հայոց մեծերի ճերմակ ձիու փոխարեն, նման անարժանները հեծում են գող մստոյի ավանակը, խաղալով հայոց հաղթանակած բանակի, հայի քաջության ոգին ետ բերած բանակի, անվան հետ, որ նմանատիպ անդեմ էակների պատճառով հայ մայրերը աղաղակեն հրապարակներում, թե մենք երեխա չենք բերում, մեծացնում որ նման անորոշությունները վերջ դնեն նրանց կյանքին կամ դարձնեն խեղանդամ:


Ոչ, Հայոց քաջեր, Հայոց աշխարհի նվիրյալ մատիկներ, մեր մեջից հեռացնելով բոլոր վատը, բացասականը և այլանդակը մենք աշխարհին պիտի ներկայանանք հայի իրական դեմքով, դիմագծով որն է նվիրյալ, ազնիվ, ընկերասեր, քաջ, անվախ, զոհաբերվող, քանի որ դրանց փայլուն օրինակը ունեցար ոչ միայն դարերի խորքից եկած մեր հերոսների կերպարում, այլ Արցախյան ազատամարտի օրերի նվիրյալների օրինակը ունենալով: Ուրեմն ոչ թե փորձիր անդիմագիծ մարդկանց քեզ օրինակ ունենալ, այլ Մոնթեի, Աշոտ Ղուլյանի, Լեոնիդ Ազգալդյանի և նման քաջերի կերպարով ձևավորիր անձդ, քանի որ դու սերունդն ես արիացի և Աստվածընտիր Հայ Ազգի:

Կոմիտաս Վարդապետ Հովնանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more