▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կոտայքի Դոնը բողոքական շարժում է սկսել»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը. «Կրիմինալ բիզնեսն իր նկատմամբ հարգանք է պահանջում, հանցավոր իշխանությունները՝ նույնպես։
Իսկ ինչպես հասնել այդ հարգանքին, ճիշտ եք, պետք է օգտագործել այն բարոյաէթիկական նորմերը, որոնք կան հասարակության մեջ, սակայն դրանց պետք է սեփական մեկնաբանությունը տալ՝ խաղալով մարդկանց զգացմունքների ու հավատքի վրա։
Դոն Կարլեոնեն առաջին հերթին կնքահայր էր, աստվածավախ ու մեծ բարերար, որը հասարակ մարդկանց խնդրանքները կատարում էր։

Բնական է, երբ գալիս է ժամանակը, նրա խնդրանքները ևս պետք է կատարվեն, անվերապահորեն, հակառակ դեպքում պատիժն ամենադաժան կերպով է իրականացվելու։
Հավատքն, ընտանեկան արժեքներն այն հիմնական խաղաքարտերն են, որոնք, առաջին հերթին, շահագործում է կրիմինալ ծագում ունեցող բիզնեսը։ Ընդամենը պետք է նայել, թե վերջին 30 տարիների ընթացքում ովքեր են Հայաստանում եկեղեցիներ կառուցել, պատկերը խոսուն է։
Եկեղեցու ու կրիմինալ բիզնեսի համագործակցությունը սկսում է խզվել, երբ կրիմինալը, հավատքը շահագործելու ժամանակ, արդեն չի դիմում եկեղեցու միջնորդությանն, այլ ուղղակիորեն է գործում, ինքն է որոշում ինչ արձան սարքել, ինչ եկեղեցի, ինչ խաչքար ու ինչպես դա մեկնաբանել։
Ինչ-որ առումով, Քրիստոսի արձանը լեռան վրա տեղադրելով՝ Կոտայքի Դոնը բողոքական շարժում է սկսել, այսինքն՝ եկեղեցուն զրկում է իր ոլորտում հեղինակություն լինելուց։ Հավատացյալի ու Աստծո միջև եկեղեցին արդեն միջնորդ չի, նա չի մեկնաբանում ինչին հավատալ և ինչպես հավատալ։
Իսկ ամենահետաքրքիրն այն է, իշխող ուժը նույնպես մասնակից է այդ new բողոքական շարժմանը։ Սա արդեն այլ երանգ է տալիս երեւույթին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more