▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոտրել են Րաֆֆի Հովհաննիսյանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը հայտարարություն է տարածել․

Այս առավոտ, ի պատասխան Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական-քաղաքական տևական գործունեության և, ըստ երևույթին, վերջին շրջանին իր ազատ արտահայտած թե՛ բանավոր, թե՛ գրավոր մտքերին, նրա «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը կոտրվել է այն մարդու կողմից, ով ամենաշատն է ազդվել իր ամենավերջին՝ երեկվա հայտարարությունից՝ «Ամեն ինչ ասված է, բայց՝ ոչ արված»։

Հովհաննիսյանի դիմագրքային էջը, որը երկար տարիներ օգտագործվում է սոսկ որպես պաշտոնական քաղաքացիական-ազգային, և ոչ թե անձնական հաղորդամիջոց, այժմ հնարավորության սահմաններում վերականգնման գործընթացում է։

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի գործունեության՝ ներառյալ բոլոր հայտարարությունների մանրամասները հասանելի են www. heritage.am կայքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more