▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կովկասյան հովազը Խոսրովի արգելոցում թակարդն է ընկել, սակայն կադրերում երևում է իր ողջ շքեղությամբ

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը գտնվում է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի շրջակայքում եւ ընդգրկում է շուրջ 2000 հա տարածք` ձգվելով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարավային սահմանի երկայնքով: Տարածքը 2011թվականից վերահսկվում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից` որպես հատուկ պահպանվող տարածք, որին աջակցում են ՀՀ Բնապահպանության նախարարությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, բրիտանական Համաշխար- հային հողային միավորումը (World Land Trust) եւ Նիդերլանդների Բնության պահպանության միջազգային միության կոմիտեն (ԲՊՄՄ` IUCN NL): Հաշվի առնելով տարածքը մշտապես հսկողության տակ պահելու կարեւորությունը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին նվիրաբերել է երեք տեսախցիկներ:

2012 թվականի գարնանը ապաստարանի անտառապահները նկատել են հովազի ոտնաթաթի հետքեր եւ գտել վերջինիս մազափնջի նմուշները, որոնք ուղարկվել են Իսրայելի լաբորատորիա` գենետիկ փորձաքննության, ինչի արդյունքում հաստատվել է, որ նմուշներն իրապես պատկանում են Կովկասյան հովազին: Մեկ տարի անց՝ 2013 թվականի հունիսի 30-ի գիշերն ապաստարանի տեսախցիկներն արձանագրել են հովազի պոչը: Արդեն օգոստոսի 7-ի առավոտյան ապաստարանի տարածքում տեղադրված տեսախցիկը նկարահանեց Կովկասյան հովազին՝ իր ողջ շքեղությամբ: Հիմնադրամի մասնագետները տեսագրության կադրերն ուսումնասիրելիս պարզել են, որ հովազն, ամենայն հավանականությամբ, ընկել է թակարդը եւ ունի ետին վերջույթների շարժողականության խնդիր, ինչը հաստատել է նաեւ Ռուսաստանի Դաշնության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Էկոլոգիայի եւ էվոլ յուցիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, հայտնի գիտնական,

կենսաբանական գիտությունների թեկնածու Վիկտոր Լուկարեվսկին: Կովկասյան հովազի, ինչպես նաեւ այլ կենդանատեսակների տեսագրությունները, ինչպիսիք են Բեզոարյան այծերը, Անդրկովկասյան գորշ արջը, գառնանգղերը, գայլերը, վարազները եւ աղվեսները, 2010 թվականից ի վեր Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի եւ վերջինիս գործընկերների համատեղ ջանքերի շոշափելի արդյունքն են: Այս արդյունավետ կառավարման մոտեցման շնորհիվ ապաստարանն ապահովում է կենդանատեսակների համար անվտանգ մ իգրացիոն մ իջանցք եւ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համար ծառայում որպես բուֆերային գոտի, ինչի մասին վկայում են ապաստարանի տարածքում բազմաթիվ այլ կենդանատեսակների տեսագրությունները: Սա հատկապես կարեւոր է, քանի որ Կովկասյան հովազ ի ներկայությունը պայմանավորված է տարածքում բավարար սննդի, տվյալ դեպքում` Բեզոարյան այծերի եւ վարազների առկայությամբ: Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ ն իր գլ խավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ Կովկասյան հովազ ի պահպանման վերաբերյալ հանրության իրազեկվածությունը բարձրացնելու եւ նոր սերնդին կրթելու ուղղությամբ մի շարք միջոցառումներ կկազմակերպի այս տարի, որոնց թվում են 6-րդ համահայկական նկարչական մրցույթը եւ «Արեւորդի» 4-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում անցկացվող կենդանիների դիմակահանդես-շքերթը:

 

Անհետացման եզրին գտնվող Կովկասյան հովազի բացառիկ կադրերը կարող եք դիտել այս հղումով

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more