▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կողմնակից եմ ժամանակակից լուծումներին.Կուսակցության նախագահը` «Փակ շուկա»-ի մասին

«Երբ «Փակ շուկան»  ահավոր աղետալի վիճակում էր, առնետներ էին,  ո՞ւր էին այդ մարդիկ: Հիմա այն գեղեցիկ վերականգնված է: Ես սուպերմարկետին դեմ եմ և առաջարկելու եմ, որ որոշ հատվածը խեցեգործության համար լինի և այլն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ   «Փակ շուկայի» և դրա շուրջ ծավալվող քաղաքացիական ընդվզման մասին` ասաց Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցության նախագահ Անի Զախարյանը` նշելով, որ որ ժամանակները փոխվել են և նոր լուծումներ են անհրաժեշտ:

Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցության նախագահի խոսքով ընդվզումը հովանավորվում է դրսից, ասենք, օրինակ Կարո Եղնուկյանը, ով 1971թ. Բուլղարիայից մեկնել է Բաքու և երկար ժամանակ գործունեություն ծավալել, իսկ իսկական հայը, նրա խոսքով, պետք է մնար Հայաստանում:

«Եթե ոչ, ապա ո՞ւր էր Նախախորհրդարանը  2-3 տարի առաջ, երբ ասենք Օձունում, Սանահինում վերականգնման աշխատանքներ էին տարվում: Որևէ մեկը տեղյա՞կ էր այդ  պատմամշակությանին արժեքների վիճակից»,-հարց բարձրացրեց բանախոսը:


Անի Կարապետյան


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more