▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ Լոս Անջելեսի օդանավակայանում

Լոս Անջելեսի միջազգային օդանակավակայանից  մարդկանց էվակուացրել են այն բանից հետո,  երբ երրորդ տերիմանալում կրակոցներ են լսվել.  մարդկանց էվակուացրել են երկրորդ և երրոդ տերմինալներից:

LA Times-ի հաղորդմամբ, կրակողը վիրավորվել է,ըստ որոշ տեղեկությունների`  հրազենային վնասվածքներ են ստացել նաև Տրանսպորտային անվտանգության երեք աշխատակիցներ (Transportation Security Administration, TSA).

Կրակ արձակողը, ըստ իրավապահների, օդանավակայանում գործընկեր է ունեցել, ում նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Մեկ այլ վարկածի համաձայն, կրակողն ինքը եղել է տրանսպորտային անվտանգության աշխատակից:

7 մարդու տեղում ցուցաբերվել է առաջին օգնություն, 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Լոս Անջելեսի Ոստիկանության հակատեռորիստական ծառայության աշխատակիցները եղել են դեպքի վայրում. նրանք չեն կարծում, թե կրակողը կապված է որևէ տեռորիստական խմբավորման հետ:

Արտակարգ պատահարի պատճառով Լոս Անջելեսի օդանավակայից թռիչքները հետաձգվել են:

Արտակարգ պատահարի մասին ամերիկյան ABC հեռուստաընկերության ուղիղ միացումներին կարող եք հետևել այս հղումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more