▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրասնոդար և վերջ․ Սպերցյանը խոսել է իր սկզբունքների մասին

«Կրասնոդարի» ավագ, կիսապաշտպան  Էդուարդ Սպերցյանը Sport24-ի թղթակից Անդրեյ Բաբիչի հետ զրույցում հայտնել է, որ սկզբունքորեն չի դիտարկում որևէ ռուսական ակումբ տեղափոխվելու հնարավորությունը: 

Սպերցյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է, որտեղ սկսել է մարզվել 10 տարեկանից։

«Ես մեծացել եմ «Կրասնոդարում»։ Ներքուստ զգում եմ, որ չեմ կարող ինձ թույլ տալ տեղափոխվել որևէ այլ ռուսական ակումբ․ ոչ «Զենիթ», ոչ «Սպարտակ», ոչ «Լոկոմոտիվ»։ Սա սկզբունքային դիրքորոշում է։ Եվրոպա՝ այո։ Ռուսաստանում՝ միայն մեկ ակումբ»,- ասել է 24-ամյա ֆուտբոլիստը, ով հանդես է գալիս Հայաստանի հավաքականում։

Սկզբնաղբյուրը՝  armsport.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more