▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրիան 30 տարի ապրել է առանց ուտելիքի

Ռիո դե Ժանեյրոյում բնակվող բրազիլական ընտանիքներից մեկը ձեղնահարկում հին իրերը դասավորելիս հայտնաբերել է իրենց փոքրիկ սիրելի կրիային, որը կորել էր 1982 թվականին: 30 տարի առաջ կորած Մանուելին գտնելը մեծ ուրախություն է պատճառել ընտանիքի բոլոր անդամներին, որոնք արդեն վաղուց հույս չունեին երբևէ նորից տեսնել նրան. գրում է Lifenews.ru-ն:

 «Մանուելը կորել էր 1982 թվականին, երբ մեր տանը վերանորոգման աշխատանքներ էին կատարվում. մենք կարծում էինք, թե նա փախել է, երբ մենք անզգուշաբար դուռը բաց ենք թողել: Չնայած մեր երկար փնտրումներին` նրա հետքն անգամ չկար»,- խոստովանել է կրիայի տիրուհին: Սենյակում, որտեղ գրեթե երեք տասնամյակ ապրել է կրիան, պահվում են տարբեր հին իրեր, այդ թվում հին տեխնիկա, որը տուն էր բերում ընտանիքի հայրը: «Հայրիկը մտածում էր, որ մի օր կվերանորոգի այդ բոլոր չգործող սարքերը: Դրա համար էլ մեզ չէր թույլատրում մտնել այդ սենյակ, որպեսզի մենք հանկարծ չվնասենք այդ առանց այն էլ վնասված սարքավորումները»,- պատմել են տանտերերի երեխաները` Լեոնարդոն և Լենիտը:  Միայն հոր մահից հետո երեխաները որոշել են անպետք իրերը դեն նետել, հենց այդպես էլ գտել են Մանուելին: Ոչ մեկը չի կարողանում հասկանալ, թե ինչպես է կարողացել կրիան առանց ուտելիքի կենդանի մնալ գրեթե 30 տարի: Մանուելին զննած անասնաբույժն ասել է, որ Մանուելը պատկանում է կարմրաոտ կրիաների դասին, որոնք կարողանում են երկար ժամանակ ապրել առանց սննդի: Մասնագետի խոսքով` Մանուելն կենդանի է մնացել շնորհիվ նրա, որ սնվել է փայտի մեջ ապրող միջատներով:

Черепаха Мануэла выжила благодаря дервесным термитам (фото: TV Globo)

Семья Алмедиа нашла свою черепаху  в кладовой спустя 30 лет после ее исчезнования (фото: TV Globo)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more