▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրկնօրինակո՞ւմ, թե միջազգային նախագծի ձևաչափ

Այսօր Ֆեյսբուքյան օգտատերերից Մարինա Սմբատյանն  անդրադառնալով Արմենիա TV-ի կողմից իրականացված «Հայաստանի ձայնը» նախագծի ծանուցողական տեսահոլովակին գրել է, որ այն ամոթալիորեն կրկնում է նախագծի շվեյցարական տարբերակը:

Ինչին ի պատասխան, ոլորտի մասնագետ Սերգեյ Դավթյանը գրել է. 

«Ուրեմն ի գիտություն ձեզ, ասեմ, քանի որ դուք այդքան էլ տեղյակ չեք թե ինչպես է ընդհանրապես արվում ինչ-որ բան,  երբ գնում են արտասահմանյան  որևէ նախագիծ: Ուրեմն սկսենք նրանից, որ երբ այն գնում ես, ուրեմն կարող ես օգտագործել  յուրաքանչյուր ռեսուրս` սկսած  ինտրո-ից/ծանուցողական տեսահոլովակ/  մինչև ձայնային  ձևավորում: Մնացած երկրների, այդ թվում և «Շվեյցարիարիա վոյսի» անոսը տեսնելիս, ի դեպ ասեմ Ձեզ,  որ դա ի սկզբանե եղել է Հոլանդիայինը, այնուհետև` Շվեցարիայինը, ոչ մի շվեցարացի չի  քննադատել . Դա ձևաչափ  է  ու խնդրում եմ ձեր «կայացման ճանապարհը» գտեք ուրիշ բնագավառում: Ձեր տգիտությունը միանգամից մի արտահայտեք: Մի քիչ մտածեք: Ուսումնասիրեք»:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more