«Կենտրոն» հեռուստաընկերության տեսանյութն անդրադառնում է օրերս թիվ 71 դպրոցում տեղի ունեցած իրադարձություններին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ լուրեր էին շրջանառվում, իբր Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71դպրոցում վախի մթնոլորտ է և լարված իրավիճակ: 6-րդ բ դասարանի աշակերտների ծնողները հրաժարվել են իրենց երեխաներին տանել դպրոց՝ դասադուլ հայտարարելով ու պատճառաբանելով, թե իբր աշակերտներից մեկը մշտապես ծեծի է ենթարկում դպրոցականներին:
Հավելենք, որ Հարություն Ղազարյանի ծնողները դիմել են ՄԻՊ Կարեն Անդրեասյանին՝ բացահայտելով ողջ ճշմարտությունը:
Այսօր ծնողները ասուլիս են տվել՝ կրկին պահանջելով Հարությունին հեռացնել: Իսկ Հարություն Ղազարյանի ծնողները հայտարարությամբ են հանդես եկել՝ նշելով, որ արհամարհում են ծնողների նման վարվելաձևը և հարկ չեն համարում արձագանքել: