▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կյանքը արդար լիներ՝ կաթի փողը կովին կտային, ձվի փողն էլ՝ հավին…Հովհաննես Բաչկով

«Կյանքը եթե արդար լիներ՝ կաթի փողը կովին կտային,ձվի փողն էլ՝ հավին… Աշխարհի առաջնության 4-րդ մեդալ»,- Տաշքենդում ավարտված բռնցքամարտի աշխարհի տղամարդկանց առաջնությունում բրոնզե մեդալ ստանալուց հետո գրել է հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, որ պատվո պատվանդանի 3-րդ աստիճան բարձրացել է չորրորդ անգամ։
Հավելենք, որ Հովհաննես Բաչկովի վերջին մարտի մասին Գերասիմ Բարսեղյանը գրել է․ «Բռնցքամարտը մրցավարության տեսանկյունից, թերևս, առավել խնդրահարույց մարզաձևերից է։ Բազմաթիվ մարզիկներ իրենց կարիերայի ընթացքում բախվում են մրցավարական անարդար որոշումներին։ Տաշքենդում ավարտվսծ աշխարհի առաջնությանը, ցավոք, մեր հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովն էլ զրկվեց ոսկուց, հենց վատագույն մրցավարության պատճառով։ Ուզբեկ մրցակցի հետ, կիսաեզրափակիչ մրցամարտի առաջին ռաունդում, Հովհաննեսը մի գլուխ բարձր էր։ Սակայն, տարօրինակորեն, բոլոր հինգ կողային մրցավարները նախապատվությունը տվեցին մրցակցին։ Երկրորդում, Բաչկովը հարկադրված փոխեց մարտավարությունը, «կորցրածը» հետ բերելու ակնկալիքով։ Մրցամարտի ելքը մեկ հարվածով վճռելու ձգտումը, ցավոք, չաշխատեց։ Ավելին` միջնամասում ծանր հարված ստանալով ի վերջո, տանուլ տվեց երկրորդ ռաունդը, Դե իսկ երրորդում` Բաչկովի առավելությունն այնքան ակնհայտ էր, որ մրցավարները ոչ թե մեկ ,այլ երկու միավորի տարբերությամբ պետք է հաղթանակ շնորհեին նրան։ Սակայն ընդամենը մեկ միավորի նախապատվություն տվեցին, ինչը չբավարարեց ընդհանուր հաղթանակի համար։

Ինչևէ, Հովհաննեսը «պարտվեց»։ Սակայն անկախ ամեն ինչից մեր փորձառու մարզիկը ուժ պետք է գտնի անարադարությունը հաղթահարելու և տքնաջան մարզումները շարունակելու համար։ Հաջորդ տարի Փարիզում, նա օլիմպիական ոսկու հիմնական հավակնորդներից է, և իրավունք չունի ձեռքից բաց թողնել այդ բացառիկ հնարավորությունը»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more