▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կզբաղվի ԲՀԿ-ի տարածքային կառույցների կուրացիայով. «Հրապարակ»

«Քուվեյթից վերադարձած վարչապետ Հովիկ Աբրահամյանը «ուիքենդի օրերին» կառավարություն է կանչեչ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանին, որից հետո, ինչպես և տեղեկացրել էինք, որոշվել է, որ Մանուկյանը պետք է զբաղվի ԲՀԿ-ի տարածքային կառույցների կուրացիայով:

 

Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանը փորձում է «ցանցապատել» ԲՀԿ-ն՝ Նաիրա Զոհրաբյան, Վարդան Վարդանյան, Աբրահամ Մանուկյան, որպեսզի Քոչարյանի թիմը, հանձին Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի, Վարդան Օսկանյանի և մյուսների, սպասվող հանրաքվեի ֆոնին՝ անհրաժեշտ քաղաքական զարգացումների դեպքում, քայլեր չձեռնարկի: Երեկ կառավարություն է կանչվել ԲՀԿ ակտիվը, որին տեղեկացրել են այս որոշման մասին: Ակտիվը չի ընդվզել»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more