▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

"La Casa de Papel" սերիալի Բոգոտան թառ նվագել է սովորել

Թառահար Միքայել Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է «Ամերիկացի» ֆիլմին,  նաև բացահայտել է, որ թառ նվագել է սովորեցրել  դերասան,  գրող,  սթենդ  ափ  ժանրում  հանդես  եկած  իսպանահայ  դերասան  Հովիկ Կեուչկերյանին, ով հայ հանդիսատեսի համար հայտնի դարձավ  «Թղթե տունը» սերիալի 3-րդ եթերաշրջանից, որում նա մարմնավորում էր Բոգոտային։

«Առաջին անգամ պաշտոնապես հայկական ֆիլմն անցել է Օսկարի ընտրացանկ՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում, որտեղ ընդամենը 15 ֆիլմ է ընդգրկված:

Սա իրապես մեծ նվաճում է, ինչի համար շնորհավորում եմ Մայքլ Գյուրջյանին, Արման Նշանյանին, Սոլ Տրյոնին, Անի Ոսկանյանին, Գասեմ Իբրահիմյանին, Անդրանիկ Բերբերյանին, և բոլոր-բոլորին, ով աշխատել է ֆիլմի վրա:

Ինձ համար ոգևորությունը կրկնակի է, քանի որ պատիվ եմ ունեցել ֆիլմի մաս կազմել՝ աշխատելով հավելյալ երաժշտության վրա և Հովիկ Կեուչկերյանին սովորեցրել թառ նվագել: Ավելին, ֆիլմում տեղ է գտել ոչ միայն իմ երաժշտությունը, այլև ես ինքս՝ փոքրիկ կամեոով։

Լավ առիթ է, շնորհակալություն հայտնեմ իմ թիմի երաժիշտ ընկերներին, հնչունային ռեժիսորին, «Կարին» համույթի երգչախմբին՝ ում շնորհիվ այդքան սիրուն հայկական երաժշտություն ենք ստացել:

Հուսանք՝ սա դեռ սկիզբն է: Նորանոր նախագծեր և հաջողություններ եմ մաղթում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more