▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավ լուրեր եւ վատ լուրեր`վերջին իրադարձությունների մեկնաբանություն

Վերջին իրադարձությունների իմ մեկնաբանությունը: (Համակարգիչ մոտ չեմ եղել երկու օր): Լավ լուրեր եւ վատ լուրեր: 
Սկսենք լավից: 
1. Րաֆֆի Հովհաննիսյանը վերջապես արտասանեց հրաժարական բառը Սերժ Սարսյանի առումով: Ճիշտ է, արեց դա զգուշավոր, բացոտրաղական՝ "ինքնաբացարկ՝ այսինքն հրաժարական" ոճով, սակայն դրանով վերադարձրեց իրեն քաղաքական դաշտ եւ կարծում եմ անհարմար դրության մեջ գցեց իր այն հատկապես կեղծ կողմնակիցներին, որոնց ջանքերով նաեւ ազնիվ մարդկանց մեջ տարածվեց Րաֆֆի ընտրված նախագահ է, հետեւաբար Սերժի հրաժարական պահանջելու չունի կազուիստիկ եւ սքոլաստիկ բազմաթիվ հետեւանքներով, դեմագոգիգ թեզը: (հիմնավորումը տվել եմ առանձին): 
2. Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց ԲՀԿ-ի հետ: Իհարկե սա ունեցավ որոշ բացակասական հետեւանքներ ինչպես կարմիրների այնպես էլ կարմիր խոսացող սեւերի շրջանակում, սակայն, քաղաքական առումով Րաֆֆին նորից ճիշտ քայլ արեց դեմագոիգային ընդդեմ: Գիտեմ, որ հատկապես այս կետին նաեւ ընկերներիցս շատերն են դեմ արտահայտվելու, բայց հուսամ դեմ արտահայտվելը չի նշանակի կանոններից դորս խփոցի: 
Վատ լուրեր: 
1. Րաֆֆու բացարձակապես անհասկանալի, անմեկնելի պահվածիք պատճառով առաջին անգամ 5 տարվա մեջ տապալվեց մարտի մեկի ընդդիմադդիր ակցիան՝ չկայացավ հանրահավաք եւ երթ: Սա առայժմ հետընտրական պայքարի այս փուլի միակ փաստացի "ձեռքբերումն է": 
2. Հանրահավաքը Երեւանում վերջին սակավամարդ էր, եւ ըստ էության պահվեց բոլորդ էլ գիտեք, չասեմ, ում ելույթի շնորհիվ, որպեսզի կողմնակալության կամ պառակտման տպավորթւույոն չթողնեմ: Պատճառը այն էր, որ դա թեեւ էմոցիաոնալ շեշտով, բայց միակ կապակցված տեքստն էր Հրապարակում: Ի դեպ անձամբ եմ եղել Հրապարակում, այնպես, որ ամեն ինչ տեղում եմ զգացել եւ տեսել: Սակավամարդության պատճառն էլ, կարծում եմ, ամեն ինչ ուշացմամբ, մի տեսակ զոռով անելն է, ու կամիր խաղացող սեւերի առաջարկած պոստմոդերնիստական կայֆարիկ թեզերը լուրջ ընդունելն է:
3. Իմ տպավորությամբ, ավելին ասեմ՝ համոզմամբ, օգտվելով Րաֆֆու քաղաքական անփորձութւոնից, որոշ մարդիկ եւ խմբեր, հանդես գալով իբր թունդ րաֆֆիական դիրքերից, իրականում վերջին հերթին նկատի ունեն Րաֆֆու շահերը, այլ փորձում են լրվ այլ խնդիրներ լուծել՝ ապաքաղաքականցնելով պայքարը: Հատկապես այդ մարդիկ եւ նրանց ազդեցության տակ ընկած կարմկր խաղացողներն են տարածում ընտրված նախագահը չպետք է պահանջի Սերժի հրաժարական եւ չպետք է դիմի ՍԴ ապակողմոնորշիչ թեզը: Իրենք շատ լավ գիտակցում են, թե ինչ աբսուրդ են քարոզում եւ հանուն ինչի: Սա կոնսպիրոլոգիա չէ, ես դրանում 90 տոկոսով վստահ եմ ասում՝ 10 տոկոս թողնելվ մահկանացուիս սխալի իրավունքին:

 

Հրանտ Տեր-Աբրահամյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more