▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լավ օրից» չի, որ հայտնվել է քաղաքականության մեջ ու ստիպված է 3 նախագահների հետ էլ տարբեր չափաբաժիններով լեզու թրջել

ԲՀԿ դեմ հիմնական հակափաստարկն էնա, որ վերջինս միշտ եղելա ու շարունակումա լինել իշխանության հետ, ու չի կարա ընդդիմադիր լինի: Այսինքն ըստ այդ մոտեցման, որն ընդ որում, թե իշխանությունը, թե ընդդիմադիր ակտիվ հատվածի ինչ- որ մաս բավական միաչափ գեներացնում են, ԲՀԿ ցանկացած փորձ պոկվել իշխանությունից ենթադրումա ինչ-որ «դավադրություն»: 
Ինձ անկեղծ ասած չի հետաքրքրում, թե ԲՀԿ-ն իվերջո ում հետա անկեղծ ում հետ չէ: Ծառուկյանի կերպարն ընդհանրապես արխայիզմի տեղական ամենատիպիկ մոդելներիցա իմ համար, ու որպես անձ ինձ բավական տհաճա ինքը, բայց էս մի կողմ:
Ծառուկյանը «լավ օրից» չի, որ հայտնվելա քաղաքականության մեջ: ՈՒ նույն լավ օրից չի, որ ստիպվածա երեք նախագահների հետ էլ տարբեր չափաբաժիններով լեզու թրջելու: Ինչ լավ օրվա մասինա խոսքը: Հայաստանում դեռևս երբեք մասնավոր սեփականությունը պաշտպանված չի եղել ըստ սահմանման: Բիզնեսմե՞ն ես, հասե՞լ ես որոշակի կոնկրետ դրամաշրջանառության ուրեմն երկու ելք ունես կամ միանալ «իշխող վերնախավին» կամ կկել այդ նույն վերնախավի տակ: Բիթիները բնականաբար մտել են վերնախավ, իսկ առավել բիթիները ստեղծել են սեփական ալտերնատիվ վերնախավը: 
Լավ բա վերջը ոնցա՞ որոշվելու ԲՀԿ հարցը: ԲՀԿ-ն մարդ հանելուա՞ հրապարակ, թե կարողա միանա ասենք վերադարձող Քոչարյանին, թե դեռևս մնացող Սերժ Սարգսյանին: Ինչքան էլ որ ցինիկ հնչի, ուժերից որ կողմի վրա նժարը ծռվեց կոնկրետ պահին դրա կողմն էլ գնալուա, ( իրականում ԲՀԿ-ին ձեռա տալիս, որ նժարը շատ չծռվի ու ինքը շարունակի մանևրել) ու դա անելուա նույն լավ օրվա բացակայության պատճառով, որտև հիմնական խնդիրը Ծառուկյանի/ԲՀԿ-ի համար քաղաքականության մեջ մասնակցությունը չի, նպատակ չկա դրված զբաղվել ասենք «ռեժիմի» կազմաքանդմամբ կամ դրա պահպանմամբ, ԲՀԿ-ի մասնակցությունը քաղաքականությանը միջոցա, գործիքա Ծառուկյանի համար: 
Հետևաբար, թքած ունենալով թե ԲՀԿ նախագահը ամենից շատ ամակ նախագահներից որ մեկի հանդեպ ունի, ում ինչքանա գրեֆ անում, ում հետ կոնյակ ում հետ մարտինի խմում, կա մեկ հստակ քաղաքական իրողություն. Հայաստանում մասնավոր սեփականությունը չի պաշտպանվում իրավաքաղաքական երկարատև երաշխիքներով. մասնավոր սեփականության, հատկապես մեծ բիզնեսի կենսունակությունը կախված է տվյալ պահին իշխողների անձնական ու կլանային շահերից: Ուրեմն, երեք նախագահները, բոլոր մյուս հիմնական դերակատարները, բոլորս մեկ հիմնական խնդիր ունենք լուծելու նման մետաստազներից խուսափելու համար ՝ ստեղծենք, ձևակերպենք էտ համակարգն ու մտածողությունը, որտեղ բիզնեսմենը կաշխատի, կպաշտպանվի ու կվերահսկվի բացառապես իրավական մակարդակում: Ժամանակին դա չի արվել, ինքնաշեն օլիգարխները, որոնք ներքևից բավական մութ ճամփաներով հասել են վերև, ամեն հերթական իշխանությունից ստացել են դաբռո, ինչքան աճել, էտքան էլ ձուլվել համակարգի հետ: Հիմա ուղղակի առաջացելա խնդիր, օլիգարխներից ամենաճկունը իր համար քաղաքական հենարան է սարքել, հետո էլ կարողացել համագործակկցել գործող հիմնական խաղացողների հետ: Հետևաբար ԲՀԿ խնդիրը լուծվելու է , ոչ թե ԲՀԿ վզին դնելով թե դավայ թափով որոշի սև ես թե սպիտակ, այլ կողմերից որ մեկը արագ սկսեց էտ իրավաքաղաքական համակարգի հիմքերը քցել, դրա կողմն էլ կանցնի ԲՀԿ-ն իսկ անյուհետ կդադարի ընդհանրապես գոյություն ունենալ որպես Ծառուկյանի կուսակցություն կամ կցրվի, կամ ուրիշ կերպարանք կստանա: Ներկա իշխանությունը դա չի անելու, որովհետև ըստ էության կկորցնի կոմպրոմատի գործիքները: Երկրորդի մտքով կարծում եմ նման մտքեր չեն անցնում, ու Ծառուկյանի հարցը քննարկվումա բացառապես «հավատարմության» ու «դավաճանության» հասկացությունների շուրջ: Ինքը Ծառուկյանը գտելա խնդրի լուծումը ՝ մանևրել երեքի հետ էլ, որը կարծես թե իր համար հաճելի լուծումա, բայց միայն կարճաժամկետ ու կայուն հեռանկարում, որն այժմ խիստ կասկածի տակ է :
Հլա որ քաղաքական հասկացություններով էս խնդրին մենակ ԼՏՊ-ն է անդրադարձել, բայց անհասկանալիա, նույն ՀԱԿ--ի համար ԲՀԿ-ն միայն ենթադրելի իշխանափոխության ժամանակ ռեսուրս ու մարդաքանակ է, թե ՀԱԿ-ն իսկապես համալիր ձևով պատկերացնում է, որ խնդիրը ունիվերսալ է, իսկ ԲՀԿ-ն ընդամենը էտ խնդրի դրսևորումներից մեկը: Կրկնեմ հիմնական միտքս քանի հիմնական խնդիրը ՝ մասնավոր սեփականության անձեռնամխելիությունը ընդհանրապես չի ապահովվել երկարատև իրավաքաղաքական երաշխիքներով, Ծառուկյանը կշարունակի առավոտները դահուկ քշել Քոչարյանի հետ, ցերեկները խմել Սերժ Սարգսյանի կենացը, երեկոներն էլ կթեյի Տեր-Պետրոսյանի հետ: 
Երկար ստացվեց, ներող կլնեք, բայց քանի օր էր ուզում էի գրել էս:

Լևոն Մարգարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more