Լաչինի միջանցքի արգելափակումը պետք է վերացվի․ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովա
Հավելենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակի շուրջ։
Արտգործնախարարները քննարկել են նաև իրավիճակը ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում։
Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքով Արցախի և Հայաստանի միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանման անհրաժեշտությունը։
Ափսոսանք է հայտնվել այս տարվա դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը Երևանի կողմից չեղարելու որոշման համար՝ քննարկելու խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։
Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ռիթմիկ աշխատանքի շարունակման կարևորությունը»,- ասված է ուղերձում։
Դիտեք նաև՝