|
Բաքուն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի պատասխանին` այն համարելով «ոչ այլ ինչ, քան միջազգային հանրության ուշադրությունը շեղելու, Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության հասնելու համար խոչընդոտներ ստեղծող կոչ»: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մասնավորապես, ասել է. «Այսօր իսկապես գլխավոր խնդիրն Ադրբեջանի նկատմամբ շարունակվող տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Հայաստանի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, առաջին հերթին՝ Հայաստանի Սահմանադրության մեջ, որն ուղղակիորեն հղում է կատարում Հայաստանի անկախության ակտին, որը կոչ է անում «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորում»։ Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ունի պահանջելու Սահմանադրությունից հանել այդ պահանջները, որոնք ուղղակիորեն ազդում են Ադրբեջանի ազգային անվտանգության վրա, և դա չի կարող գնահատվել` որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին: Հայաստանը պետք է հասկանա, որ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու միակ միջոցը հարևան երկրների հետ հարաբերություններ կառուցելն է՝ նրանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման, ինչպես նաև դրանց պահպանման հիման վրա, և վերացնել այդ ուղղությամբ վտանգ ստեղծող մարտահրավերները»: Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային պահանջներ իր որևէ հարևանից, այդ թվում և` Ադրբեջանից», իսկ ՀՀ Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է։ |
«Լեգիտիմ իրավունք ունենք պահանջելու` փոխել ՀՀ Սահմանադրությունը». Ադրբեջանի ԱԳՆ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


