▲ Դեպի վեր

Monday, 21.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Լեո Մեսսին իր ինստագրամյան էջում պատմել է հայկական Թումոյի մասին

Լիոնել Մեսսին իր ինստագրամյան էջի սթորի բաժնում պատմել է Թումոյի մասին և լուսանկարներ ներկայացրել։

Հիշեցեցնենք, որ «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի եղբայր և Leo Messi Management-ի տնօրեն Ռոդրիգո Մեսսին անցյալ տարի  այցելել էր Թումո Երևան՝ իր հետ բերելով հատուկ նվեր՝ Արգենտինայի ազգային հավաքականի մարզաշապիկը՝ մակագրված հենց Մեսսիի կողմից։ 

Նրան ուղեկցում էր Ռազմիկ Հովակիմյանը՝ տեխնոլոգիական ձեռներեց և Play Time Ventures-ի հիմնադիր։ Հյուրերը ծանոթացել են Թումոյի կրթական մոդելին և պատանիներին՝ տեխնոլոգիաների աշխարհում հաջողության հասնելու ոգեշնչման գաղտնիքներին։

«Թումոն փոփոխության խթան է։ Դուք ստեղծում եք նախադեպը չունեցող հնարավորություններ երիտասարդների համար»,- նշել էր Ռոդրիգոն՝ անդրադառնալով Թումոյի համաշխարհային առաքելությանը։

Time Ventures-ը Մեսսի ընտանիքի հետ միասին ստեղծված ընկերություն է, որը ներդրումներ է կատարում սպորտի և տեխնոլոգիաների ոլորտներում։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more