▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Արոնյանը կմասնակցի շախմատի Ազգերի գավաթի խաղարկությանը

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը կմասնակցի շախմատի Ազգերի գավաթի առցանց խաղարկությանը:

Այս մասին հայտնում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը (FIDE):

Նա ընդգրկված է լինելու Եվրոպայի հավաքականում:

Բացի Արոնյանից՝ Եվրոպայի թիմում են նաեւ Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Անիշ Գիրին, Աննա Մուզիչուկը: Պահեստայիններն են Յան-Կշիշտոֆ Դուդան եւ Նանա Ձագնիձեն: Թիմի ավագը լինելու է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը:

Մրցաշարին մասնակցում են նաեւ Չինաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Հնդկաստանի, «Մնացած աշխարհի» թիմերը: Այն կայանալու է մայիսի 5-10-ը: Մրցաշարն անց է կացվելու 2 շրջանով: Լավագույն 2 հավաքականները մայիսի 10-ին պայքարելու են սուպերեզրափակչում: Մրցանակային ֆոնդը 180 հազար դոլար է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more