▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Արոնյանն ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ խաղում ձեռքից բաց թողեց հաղթանակը

Առցանց անցկացվող New In Chess Classic շախմատի մրցաշարի 3-րդ տեղի համար առաջին մրցամարտում Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ:

Մեր շախմատիստը վստահ սկսեց հանդիպումը և երեք տուրից հետո առջևում էր 2:1 հաշվով: Վճռորոշ չորրորդ պարտիայի սկզբում հավասար պայքար էր ընթանում, սակայն Լևոն Արոնյանը վերջնախաղում հայտնվեց ցայտնոտում, կոպիտ սխալ թույլ տվեց և պարտություն կրեց` ձեռքից բաց թողնելով ոչ-ոքի խաղալու և հաղթելու հնարավորությունը: Այդպիսով` գրանցվեց մարտական ոչ-ոքի` 2:2:

Վաղը կկայանա երկրորդ մրցախաղը: Կողմերը կրկին կանցկացնեն արագ շախմատի չորս պարտիա: Կհաղթի նա, ով առաջինը կվաստակի 2,5 և ավելի միավոր: Ոչ-ոքիի դեպքում ուժեղագույնը կորոշվի թայբրեյքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more